Մինկա Գովեկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինկա Գովեկար
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1874(1874-10-28)[1]
ԾննդավայրTrebnje, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էապրիլի 10, 1950(1950-04-10)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող, հրապարակախոս, ուսուցչուհի և խմբագիր
ԱմուսինFran Govekar?
 Minka Govekar Վիքիպահեստում

Մինկա Գովեկար (հոկտեմբերի 28, 1874(1874-10-28)[1], Trebnje, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[2] - ապրիլի 10, 1950(1950-04-10)[1], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), սլովենացի ուսուցիչ, թարգմանիչ և կանանց իրավունքների պաշտպանության քարոզիչ[3]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինկա Գովեկարը ծնվել է Տրեբնյեում 1874 թվականին։ Կրթություն ստացել է Լյուբլյանայում 1889-1893 թվականներին, իսկ 1895 թվականին որակավորվել է որպես ուսուցիչ։ Ամուսնացել 1897 թվականին[3]։

1926 թվականին Գովեկարը խմբագրել է «Slovenska žena» (Սլովենացի կին) հոդվածների ժողովածուն, որը վերաբերում է Սլովենիայի պատմության տարբեր ժամանակաշրջաններում ապրած և ստեղծագործած կանանց։

«Slovenska ženska»-ն կանանց գրած էսսեների առաջին սլովենական հավաքածուն է, և այն համարվում նախագիծ սլովենացի կանանց տառապանքի, ձգտումների և կռիվների մասին ապագա մանրակրկիտ մենագրության համար[4]։

Այս հավաքածուում[5] Գովեկարը էսսեների տեսքով տեղեկություն է տրամադրել Ֆաննի Հաուսմանի, Յոսպինա Տուրնոգրայսկայի, Լուժիկա Պեսյակի, Պավլինա Պայկովայի, Մարիկա Նադլիսեկ-Բարտոլի, Մարիցա II Ստրնադ Ցիզարլևայի և Զոֆկա Կվերդեր-Դեմետրովիչի մասին[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dobra kuharica (Լավ խոհարարը), 1903 թվական
  • Dobra gospodinja (Լավ տանտիկինը), 1908 թվական
  • Slovenska žena (Սլովենացի կին), Լյուբլյանա, 1926 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [Minka Govekar Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WeChangEd
  3. 3,0 3,1 Govekar, Minka (1874–1950), Slovenska biografija. Accessed 3 August 2019.
  4. 4,0 4,1 Jelena Petrović (2018). Women's Authorship in Interwar Yugoslavia: The Politics of Love and Struggle. Springer. էջեր 115–7. ISBN 978-3-030-00142-1.
  5. Minka Govekar, Marija Borštnik, Milica Schaup, Vida Horvat and Mara Lamut, 'Slovenska ženska in slovensko slovstvo' [Slovenian Women and Slovenian Literature], Slovenska žena, 1926
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինկա Գովեկար» հոդվածին։