Միկոֆիլ սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկոֆիլ սնկեր
Միկոֆիլ սնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Մակաույծ սնկեր
Ցեղ Միկոֆիլ սնկեր
Լատիներեն անվանում
Mushrooms



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Միկոֆիլ սնկեր, տարասեռ էկոլոգիական խումբ, ընդգրկում է սնկերի կարգաբանական, սննդային տիպերի տարբեր տեսակներ։

Հայտնի է մոտ 2 հազար, Հայաստանում՝ մոտ 45 տեսակ, որոնք պատկանում են զիգոմիցետների, ասկոմիցետների, բազիդիավոր սնկերի և անկատար սնկերի դասերին։ Միկոֆիլ սնկերի խումբը մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես կենսաբանական ակտիվ նյութերի ստացման հեռանկարային աղբյուր։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի սնկերից անջատվել են մի շարք հակաբիոտիկներ՝ տրիխոտեցին, տերևատին, տրիխոդերմին և այլն։ Շատ տեսակներ բնության մեջ մի շարք ֆիտոպաթոգեն սնկերի բնական մակաբույծներ են, հետևապես կարող են օգտագործվել բույսերի հիվանդությունների հարուցիչների դեմ՝ որպես կենսաբանական պայքարի արդյունավետ միջոց։ Միկոֆիլ սնկերը մեծ վնաս են հասցնում սնկաբուծությանը՝ հարուցելով տարբեր հիվանդություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։