Միկոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկոզ
Միկոզի մանրադիտական պատկեր։ Aspergillus սունկը կենտրոնում է՝ շրջապատված բորբոքային բջիջներով։
Տեսակհիվանդության կարգ
Պատճառսնկեր
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Diseases and disorders due to fungi Վիքիպահեստում

Միկոզ, սնկային հիվանդութուն[1]։ Սնկերի տարածվածության պատճառով, միջավայրի պայմանների փոփոխման դեպքում հեշտությամբ կարող է առաջանալ սնկային հիվանդություն։ Սնկերի սպորների ներշնչումը կամ մաշկին գաղութացումը, կարող են առաջացնել կայուն սնկային վարակներ։ Այս ամենից հետևում է, որ միկոզը հաճախ սկսվում է թոքերի կամ մաշկի ախտահարումով[2]։

Մաշկի սնկային հիվանդությունը 2010 թվականի դրությամբ համարվել է ամենատարածված հիվանդությունը՝ ախտահարելով 984 մլն մարդու[3]։ Տարեկան 1,6 մլն մարդ է մահանում սնկային վարակից[4]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկներով բուժում ստացողները գտնվում են սնկային ինֆեկցիաների ռիսկի բարձր խմբում[5]։

Ցածր իմունային համակարգ ունեցողները նույնպես ունեն սնկային ինֆեկցիաներով վարակվելու բարձր ռիսկ։ Այս խմբում են գտնվում՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակակիրները, ստերոիդներով բուժում ստացողները, քիմիոթերապիա ստացողները։ Դիաբետով հիվանդների մոտ նույնպես սնկային վարակի ռիսկն ավելի բարձր է[6]։ Երեխաներն ու ծերերը նույնպես գտնվում են ռիսկի խմբում[7]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոզները դասակարգվում են ըստ մաշկի ախտահարման խորության։

Վերնամաշկային միկոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնամաշյաին միկոզներն ախտահարում են մաշկի ու մազերի ավելի մակերեսային շերտերը[8]։

Վերնամաշկային միկոզի վառ օրինակ է Tinea versicolor սնկային ինֆեկցիան, որն հիմնականում ախտահարում է երիտասարդներին, տեղակայվում կրծքավանդակին, մեջքին, վերին և ստորին վերջույթներին։ Tinea versicolor-ն հարուցվում է մաշկի վրա ապրող սնկով։ Սովորաբար չի ախտահարում դեմքը։ Վարակի ժամանակ առաջացող բծերը կա՛մ ավելի բաց են մաշկի գույնից, կա՛մ ունեն ավելի կարմրավուն երանգ[9]։ Խոնավությունը, իմունային կամ հորմոնալ ախտահարումներն այն գործոններն են, որոնք կարող են հանգեցնել սնկային վարակի դրսևորմանը։

Բուն մաշկային միկոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկաին միկոզների այս ձևն ախտահարում է բուն մաշկը (ավելի խորանիստ), ինպես նաև մազերն ու եղունգները։ Վարակը սահմանափակվում է մաշկի, մազերի ու եղունգների կերատինային շերտով։ Ի տարբերություն մակերեսային միկոզների, իմունային անբավարարության արդյունքում պաթոլոգիկ պրոցեսը կարող է անցնել մաշկի ավելի խորանիստ շերտեր։ Այս սնկերը կոչվում են դերմատոֆիտներ, առաջացրած հիվանդությունը՝ դերմատոֆիտոզ կամ տինեա[10]։

Ենթամաշկային միկոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթամաշկային միկոզն ընդգրկում է բուն մաշկը, ենթամաշկային հյուսվածքը, մկաններն ու ջլերը։ Հիվանդությունը քրոնիկական է կարող է հրահրվել մաշկի թափանցող տրավմայի արդյունքում, որի հետևանքով սնկերը անցնում են մաշկային ծածկույթով։ Այս ինֆեկցիան բուժելը դժվար է, պահանջում է վիրաբուժական միջամտություն՝ դեբրիտմենտ։

Առաջնային ախտածնով հարուցվող համակարգային միկոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային ախտածնությամբ համակարգային միկոզները տեղակայվում են թոքերում, ապա տարածվում ողջ օրգանիզմով։ Օրգանիզմները, որոնք առաջացնում են համակարգային միկոզներ, էապես ավելի վարակիչ են։

Օպորտունիստական ախտածնով հարուցվող համակարգային միկոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպորտունիստական սնկերի պատճառով համակարգային մկոզներն առաջանում են իմունային անբավարարությամբ հիվանդների մոտ, հակառակ դեպքում դրանք ախտածին չեն։ Իմունային անբավարարության օրինակներ են՝ ՁԻԱՀ-ը, հակաբիոտիկների միջոցով նորմալ միկրոֆլորայի փափոխումը, իմունաճնշիչ բուժումը և մետաստատիկ քաղցկեղը։ Օպորտունիստական սնկերի օրինակներ են՝ Candidia, Cryptococcus և Aspergillusis միկոզները։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հիգիենայի պահպանումը, մաշկը մաքուր և չոր պահելը կօգնեն միկոզների կանխարգելմանը։ Քանի որ սնկային ինֆեկցիաները վարակիչ են, անհրաժեշտ է լվացվել այլ մարդկանց կամ կենդանիների հետ շփվելուց հետո։ Սպորտային հագուստը նույնպես պետք է լվացվի օգտագործելուց հոտո։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոզի բուժման նպատակով կիրառում են տեղային կամ համակարգային հակասնկային դեզամիջոցներ։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի սնկային հիվանդությունը 2010-ի դրությամբ համարվել է ամենատարածված հիվանդությունը՝ ախտահարելով 984 մլն մարդու[3]։ Տարեկան 1,6 մլն մարդ է մահանում սնկային վարակից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dorlands Medical Dictionary:mycosis».
  2. «What Is a Fungal Infection?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  3. 3,0 3,1 Hay, Roderick J.; Johns, Nicole E.; Williams, Hywel C.; Bolliger, Ian W.; Dellavalle, Robert P.; Margolis, David J.; Marks, Robin; Naldi, Luigi; Weinstock, Martin A.; Wulf, Sarah K.; Michaud, Catherine; Murray, Christopher J.L.; Naghavi, Mohsen (2013 թ․ հոկտեմբերի 28). «The Global Burden of Skin Disease in 2010: An Analysis of the Prevalence and Impact of Skin Conditions». The Journal of Investigative Dermatology. 134 (6): 1527–34. doi:10.1038/jid.2013.446. PMID 24166134.
  4. 4,0 4,1 «Stop neglecting fungi». Nature Microbiology (անգլերեն). 2 (8): 17120. 2017 թ․ հուլիսի 25. doi:10.1038/nmicrobiol.2017.120. ISSN 2058-5276. PMID 28741610.
  5. Britt, L. D.; Peitzman, Andrew; Barie, Phillip; Jurkovich, Gregory (2012). Acute Care Surgery. էջ 186. ISBN 9781451153934.
  6. «Thrush in Men». NHS. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Fungal infections: Introduction». Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  8. Malcolm D. Richardson; David W. Warnock (2003). «Introduction». Fungal Infection: Diagnosis and Management. John Wiley & Sons, 2012. էջ 5.
  9. «Tinea versicolor» (PDF). Royal Berkshire NHS. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  10. Schmidt, Axel; Geschke, Frank-Ulrich (2007), «Antimycotics», Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry (7th ed.), doi:10.1002/14356007.a03_077, ISBN 978-3527306732

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]