Ասպերգիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպերգիլ
Ասպերգիլ
Ասպերգիլի կոնիդիումների միկրոլուսանկարը
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Ասկոմիցետներ
Դաս Eurotiomycetes
Կարգ Eurotiales
Ընտանիք Trichocomaceae
Ցեղ Ասպերգիլ
Լատիներեն անվանում
Aspergillus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 5052

Ասպերգիլ (լատ.՝ Aspergillus), անկատար սնկերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 170, ՀՀ-ում՝ մոտ 50 տեսակ։ Առավել հաճախ հայտնաբերվում են ասպերգիլ սեվ (A. niger), ասպերգիլ դեղին (A. flavus), ասպերգիլ ծխագույն (A. fumigatus), ասպերգիլ օքրայագույն (A. ochraceus), ասպերգիլ սպիտակավուն (A. candidus) տեսակները, որոնք բնակվում են հողում, այնտեղից տարածվում միջավայրի տարբեր հիմնանյութերի վրա։

Սնկի նկարագրություն[խմբագրել]

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Միցելիումի հենարանային բջջից դեպի վեր աճում են ուղղաձիգ կոնիդիակիրներ, որոնց գնդաձև կամ գավազանաձև լայնացած գագաթը կրում է կոնիդիոգեն բջիջների (ստերիգմաներ) վրա շղթայաձև դասավորված կոնիդիումներ։ Որոշ տեսակների մոտ հայտնաբերվել է պայուսակավոր փուլը, որի ժամանակ առաջանում են մանր գնդաձև պտղամարմիններ՝ կլեյստոտեցիումներ։

Սննդառություն[խմբագրել]

Սապրոտրոֆներ են, կան նաև մակաբույծներ։ Մասնակցում են ոչ միայն բուսական, և կենդանական մնացորդների, այլև քիմիական կազմով բավականին բարդ նյութերի քայքայման շարժընթացներին, նպաստում հողագոյացմանը և նյութերի շրջանառությանը։

Նշանակություն[խմբագրել]

Բորբոսապատում են սննդամթերքը, անասնակերը, արդ. հումքը, արտադրանքը, ձեռագրերը, գրքերը։ Առավել վնասակար են ախտածին տեսակները (ծխագույն, դեղին, սև, սպիտակավուն ասպերգիլները), որոնք առաջացնում են մարդու և կենդանիների ասպերգիլոմիկոզներ, ասպերգիլոտոքսիկոզներ, ալերգիա։ Ասպարգիլներն ունեն խոշոր տնտեսական նշանակություն, դրանք համարվում են ֆերմենտների, օրգանական թթուների, հակաբիոտիկների, վիտամինների և այլնի պրոդուցենտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png