Միկի Մաուսի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկի Մաուսի գավաթ (անգլ.՝ Mickey Mouse Cup), արհամարհական արտահայտություն, որը կիրառվում է գերազանցապես անգլիական ֆուտբոլում՝ նկարագրելու ֆուտբոլային քիչ կարևոր և ոչ հեղինակավոր ձեռքբերումները, որոնք նվաճում է որևէ թիմ[1][2]։ Արտահայտությունը կարող է կրել նվաստացուցիչ և նույնիսկ վիրավորական բնույթ, ինչպես նաև ունենալ հումորային երանգ։

Տերմինի նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ կարևոր նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նման տերմին հնչել է «Լիվերպուլի» երկրպագուների շուրթերից իրենց սկզբունքային հակառակորդ «Էվերթոնի» հասցեին։ 1977 թվականին «Էվերթոնը» դուրս է եկել Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ, ինչն արժանացել է լիվերպուլցիների ծաղրանքին, որոնք այդ ժամանակ «եվրոպական տրեբլ (երեք գլխավոր հաղթանակներ)» ունեին և դրանով նվաստացրել են «Էվերթոնի» նվաճումը[3]։ Այդ տերմինով եբեմն անվանել են նաև միջազգային ակումբային մրցումները, օրինակ՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը[2][4]։ Ամեն դեպքում, տերմինի ծագումը մնում է անհասկանալի։

Ներկայումս ևս Անգլիական լիգայի գավաթը երբեմն անվանում են «Միկի Մաուսի գավաթ». դրա մասին այդպես արհամարհական վերաբերմունք ունեն անգլիական Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր ֆուտբոլային ակումբները[5]։ Պատճառ կարող է լինել այն փաստը, որ Լիգայի գավաթի խաղերը պաշտոնապես վերահսկում է Անգլիայի ֆուտբոլային միավորումը, սակայն թույլ ակումբները այնտեղ են ուղարկում իրենց հիմնական կազմը[5], իսկ ուժեղ ակումբներն այնտեղ ուղարկում են իրենց պահեստային կազմը և այդպես իջեցնում են մրցակցության հեղինակությունը[6]։ Ակումբների նման քաղաքականությանը գումարվում է նաև երիտասարդական կազմի խաղացողներին կամ թիմի հիմնական կազմում հաճախ հանդես չեկող լիարժեք խաղացողներին հնարավորություն տալը[7]։

Իրական անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հաստատվել է Walt Disney World Pro Soccer Classic ֆուտբոլային մրցաշարը, որն անցկացվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի ակումբների միջև մրցաշրջանի սկզբից առաջ։ Հաճախ այն կիսապաշտոնական անվանում են Mickey Mouse League[8][9]:

Վիրավորական երանգով կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միկի Մաուսի գավաթ» երբեմն երկրպագուներն անվանում են բացառապես ամեն գավաթ, որը նվաճում է իրենց սկզբունքային մրցակիցը. զգացմունքները, որոնք ունենում են երկրպագուները, երբ իրենց թիմը գավաթի պայքարում անհաջողության է մատնվում, իսկ նվաճումը հասնում է «անիծյալ թշնամուն», երբեմն այնքան ուժեղ է լինում, որ երկրպագուները կարող են նույնիսկ դա պնդել։ Երբեմն արվում է, որպեսզի փորձեն բարձրացնել իրենց թիմի մարտական ոգին կամ իջեցնեն մրցակցինը[3][10]։

Ոչ թե քանակ, այլ որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն կիրառվում են նաև «Միկի Մաուսի դուբլ» (անգլ.՝ Mickey Mouse Double) կամ «Միկի Մաուսի տրեբլ» (անգլ.՝ Mickey Mouse Treble) տերմինները, որոնք բնութագրում են մրցաշրջանի ընթացքում թիմի նվաճած փոքր գավաթների խումբը։ Երբեմն ասում են «պլաստմասե տրեբլ»՝ ընդգծելով հակադրությունը «ոսկե տրեբլի» հետ[11]։ 2001 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները այդպես արհամարհաբար են արտահայտվել Լիգայի գավաթում, Անգլիայի գավաթի և ՈՒԵՖԱ-յի գավաթում «Լիվերպուլի» նվաճումների մասին[12]։

Այլ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դատավորին՝ Միկի Մաուս» ֆուտբոլում կարող են անվանել մրցավարին, որը խաղը վարել է սկանդալներով՝ մի շարք վիճահարույց որոշումներ իրականացնելով։ Այսպես, «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի մարզիչ Ջո Քինիրը այդպես է արտահայտվել մրցավարի մասին իր թիմի անհաջող հանդիպումներից մեկից հետո՝ ասելով, որ այդ մրցավարն ընդհանրապես չի կատարել իր պարտականությունները դաշտում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Collins, Roy (2000 թ․ մարտի 20). «Home and away: a tale of the divide between rich and poor». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Wenger breakaway threat». London: The Times. 2003 թ․ հունվարի 5. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 Tyldesley, Clive (2003 թ․ փետրվարի 28). «League Cup takes its chance to shine». London: The Times. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Edwards derides 'no win' situation». BBC. 1999 թ․ հունիսի 28. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Dale, Michael (2008 թ․ սեպտեմբերի 24). «League Cup: Blackburn vs. Everton Preview». Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. Reade, Brian (2004 թ․ հոկտեմբերի 30). «Sorry Kev should just walk away ...While he can cling to his sanity». Daily Mirror. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Reade, Brian (2004 թ․ նոյեմբերի 13). «Big two should stop their mind games and start worrying about Chelsea». Daily Mirror. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Torsten Frings To Say Farewell? - Waking The Red». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  9. A Mickey Mouse Cup / Disney Soccer Classic Preview | gay4soccer
  10. Maddock, David (2006 թ․ փետրվարի 20). «Fading Alex Cup». Daily Mirror. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. Smith, Rory (2009 թ․ դեկտեմբերի 9). «Michael Owen: career highs and lows». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  12. Winter, Henry (2002 թ․ հունվարի 22). «Liverpool's spirits lifted by Murphy». London: The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Fifield, Dominic (2008 թ․ նոյեմբերի 10). «Kinnear rant at referee trashes respect agenda». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.