Միխայիլ Պետրակով
Միխայիլ Պետրակով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1959 (64 տարեկան) |
Պարգևներ |
Միխայիլ Պետրակով (ռուս.՝ Михаи́л Ива́нович Петрако́в, սեպտեմբերի 27, 1959), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1982 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
1999-2001 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության բաժանմունքի պետ։
- 2001-2003 թվականներ՝ Բրյուսելում Եվրամիության Ռուսաստանի մշտական ներկայացչության ավագ խորհրդական։
- 2003 թվականից մինչև 2006 թվականը եղել է Եվրամիության Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2006-ից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2008-2012 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն։
- 2012 թվականի փետրվարի 20-ից մինչև 2019 թվականի հուլիսի 3-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2012 թվականի փետրվարի 20-ից մինչև 2019 թվականի հուլիսի 3-ը Լեսոտոյում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի հուլիսի 25)[4]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի սեպտեմբերի 3)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.02.2012 № 204 «О назначении Петракова М. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Южно-Африканской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 03.07.2019 № 314 «О Петракове М.И.»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 02.04.2012 № 355 «О назначении Петракова М. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Лесото по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25.07.2011 № 987 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 03.09.2018 № 504 «О присвоении дипломатических рангов»