Միխալ Շիմիչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխալ Շիմիչկա
սլովակ.՝ Michal Šimečka
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1984(1984-05-10) (39 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան, Nuffield College? և Սբ. Անտոնիի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Ծնողներհայր՝ Martin Milan Šimečka?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունProgressive Slovakia?
 Michal Šimečka Վիքիպահեստում

Միխալ Շիմիչկա (սլովակ.՝ Michal Šimečka, մայիսի 10, 1984(1984-05-10), Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ քաղաքական գործիչ, լրագրող և հետազոտող, որը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ինչպես նաև 2019 թվականից մինչև 2023 թվականը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր[1]։ 2020 թվականին Շիմիչկան ընտրվել է «Նորացնել Եվրոպան» եվրոպական քաղաքական խմբի փոխնախագահ[2]։ Սոցիալ-լիբերալ Առաջադիմական Սլովակիա կուսակցության համահիմնադիրն է, որը ղեկավարում է այն 2022 թվականից։

Վաղ տարիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմեչկան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում է ստացել Պրահայի Չարլզի համալսարանում 2006 թվականին։ 2008 թվականին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնի քոլեջում ստացել է ռուսաստանյան և արևելյան Եվրոպայի գիտությունների մագիստրոսի կոչում, նախքան Նուֆիլդ քոլեջ տեղաթփոխվելը, որտեղ 2012 թվականին ստացել է քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպիրանտի կոչում[3]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 2019–2023 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմեչկան Եվրոպական խորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների հարցերով միջխմբի[4] և Ավանդական փոքրամասնությունների, ազգային համայնքների և լեզուների հարցերով Եվրոպական խորհրդարանի միջխմբի անդամ է[5]։

2019 թվականի մայիսին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ Շիմիչկան գլխավորել է Առաջադեմ Սլովակիան և Դեմոկրատները կուսակցությունների կոալիցիան, որոնք հաղթեցին 20,11%-ով[6]։ Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 81735 արտոնյալ ձայնով[7]։ Ավելի ուշ՝ նոյեմբերին, Շիմիչկան ընտրվել է ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ԵՄ մեխանիզմի ստեղծման հարցերի զեկուցող[8]։

2020 թվականի հոկտեմբերին Շիմեչկան ներկայացրել է իր առաջարկը մեխանիզմի մասին, որը միավորում է մի քանի գործիքներ, որոնք վերահսկում են օրենքի գերակայության և եվրոպական արժեքների հարգումը, որը ստացել է մեծամասնության աջակցությունը Եվրախորհրդարանում[9]։ Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է ավելին անի ԵՄ ֆինանսավորման չարաշահման դեմ պայքարելու համար։

2020 թվականից մինչև 2021 թվականը Շիմիչկան զբաղեցրել է «Նորացնել Եվրոպայի» խորհրդարանական խմբի փոխնախագահի պաշտոնը նախագահ Դացիան Չիոլոշի գլխավորությամբ[10]։

2023 թվականի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո Շիմեչկան հրաժարվել է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնից՝ կենտրոնանալով Սլովակիայում ընդդիմության առաջնորդելու վրա[11]։

ԼԳԲՏ հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխալ Շիմիչկան աջակցում է ԼԳԲՏ համայնքին և աջակցում է Rըainbow Ribbon արշավին, քանի որ ԼԳԲՏ+ մարդկանց մինչև 77%-ը ԼԳԲՏ մարդկանց ձեռքերը չեն բռնում հանրության առաջ, քանի որ վախենում են հարձակման ենթարկվելուց[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմիչկան լրագրողներ Մարտին Միլան Շիմիչկայի և Մարտա Շիմիչկովայի (ծնված՝ Ֆրիշովայի) որդին է[13]։ Նա ապրում է Բրատիսլավայում, իր կին՝ Սոնա Ֆերիենչիկովայի և նրանց դստեր՝ Տանայի (ծնված՝ 2020 թվականին) հետ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EP election in Slovakia: Official results confirm the victory of pro-EU forces». The Slovak Spectator. 2019 թ․ մայիսի 26.
  2. «Renew Europe rapporteur presents draft report for an EU Mechanism on Democracy, the Rule of Law and Fundamental Rights - News - Renew Europe». Renew Europe Group. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «M.Phil Michal Šimečka, PhD. (Oxon)» (չեխերեն). iir.cz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  4. «European Parliament Intergroup on LGBTI Rights». lgbti-ep.eu.
  5. Intergroup on Traditional Minorities, National Communities and Languages European Parliament.
  6. Gabrižová, Zuzana (2019 թ․ մայիսի 27). «Konečné výsledky eurovolieb 2019 na Slovensku». euractiv.sk (սլովակերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  7. «Eurovoľby vyhrala koalícia PS/Spolu, pred Smerom a ĽSNS». Pravda (սլովակերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. «Mr Rule of Law Seeks to Fix Europe's Crisis in Values». Balkan Insight. 2020 թ․ նոյեմբերի 10.
  9. Zalan, Ester (2020 թ․ հոկտեմբերի 8). «Massive MEP majority for better rule-of-law mechanism». EU Observer.
  10. Khan, Nisa (2021 թ․ հոկտեմբերի 22). «Movers and Shakers». The Parliament Magazine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. «Michal Simecka gives up his job in Brussels to lead the opposition in Slovakia». EN RTVS. 2023 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Šimečka, Michal (2021 թ․ մայիսի 15). «Michal Šimečka: Až 77% LGBT+ ľudí sa na verejnosti nedrží za ruky, pretože sa obávajú napadnutia». europske.noviny.sk (սլովակերեն).
  13. Kyseľ, Tomáš (2023 թ․ սեպտեմբերի 4). «Kto je Michal Šimečka: Má krv starých národovcov a diplom z Oxfordu. Začínal u poslanca Smeru, dnes môže poraziť Fica». Aktuality.sk (սլովակերեն).
  14. «Michal Šimečka: Bol to strašný rok, pre mnohých asi najťažší, aký sme zažili. Mal však tri momenty, za ktoré budem navždy vďačný». europske.noviny.sk (սլովակերեն). 2021 թ․ հունվարի 3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Շիմիչկա» հոդվածին։