Միլե Բուդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլե Բուդակ
Ծնվել էօգոստոսի 30, 1889(1889-08-30)[1][2]
ԾննդավայրSveti Rok
Վախճանվել էհունիսի 7, 1945(1945-06-07)[1][2] (55 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիայի ֆեդերատիվ հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան և նախարար
ՔաղաքացիությունԽորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարան
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
ԿուսակցությունՈւստաշներ
 Mile Budak Վիքիպահեստում

Միլե Բուդակ (խորվ.՝ Mile Budak, օգոստոսի 30, 1889(1889-08-30)[1][2], Sveti Rok - հունիսի 7, 1945(1945-06-07)[1][2], Զագրեբ, Խորվաթիայի ֆեդերատիվ հանրապետություն)[3], խորվաթ պատերազմական հանցագործ և սերբերի դեմ ցեղասպանության կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Զագրեբի համալսարանում[4]։ Խորվաթիայի ուստաշների, սերբերի, գնչուների և հրեաների ցեղասպանության կազմակերպիչ, ստացել է «մշակույթի ինքնաձիգով նախարար» մականունը։ Գրող է (նրա վեպերը այժմ ևս շարունակում են վաճառվել Խորվաթիայում) և լրագրող, եղել է «Խորվաթիայի ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիրը։ Նա կոչ է արել դուրս բերել Խորվաթիայի սերբերին և ոչնչացնել, իր գրքերում նրանց անվանել է «ստրուկներ», «մուրացկաններ» և այլն։

Ուստաշների իշխանության գալուց հետո զբաղեցրել է կրթության, կրոնի և մշակույթի նախարարի պաշտոնը, ինչպես նաև կազմակերպության ղեկավարը[5]։

Նրան են վերագրում են հետևյալ խոսքերը. «սպանել մեկ երրորդին, աքսորել մեկ երրորդին և կաթոլիկ դարձնել սերբերի մեկ երրորդին», որոնք ենթադրաբար արտասանել է 1941 թվականի ամռանը[6]։

1945 թվականին Ավստրիա փախչելու փորձի ժամանակ ձերբակալվել է պարտիզանների կողմից, մահապատժի է ենթարկվել կոլլաբորացիոնիստական ռեժիմի շատ այլ անդամների հետ։ Բուդակի ընտանիքը մահացել է Բլայբուրգի կոտորածի ժամանակ։

1991 թվականին Խորվաթիայի անկախության հռչակումից հետո փորձեր են արվել վերականգնել Բուդակի հեղինակությունը՝ նրա գրքերը մեծ քանակությամբ հրատարակելով։ Հիմնական պատճառն այն էր, որ նա գնահատվել է որպես գրող և երկրի անկախության համար մարտիկ՝ անկախ նրա քաղաքական գործունեության արդյունքներից։ Սակայն 2003 թվականին Իվո Սանադերի իշխանության գալուց հետո Բուդակի հանդեպ հարաբերություններում եղել է շրջադարձ։ Մասնավորապես, նրա անունը կրող բոլոր փողոցները վերանվանվել են, հուշատախտակները ապամոնտաժվել են։

Վերականգնել է ծայրահեղական հին կոչը՝ «Србе на врбе!»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. Profile Արխիվացված 2009-07-02 Wayback Machine, jasenovac-info.com; accessed 8 August 2014.
  4. Contemporary Croatian literature by Ante Kadić, published by Mouton, 1960 (page 50)
  5. This is Artukovic by Devon Gaffney, B.A. Starcevic, published by s.n., 1958 (p. 51)
  6. Bosnia and Herzegovina in the Second World War by Enver Redžić, Routledge, 2005; 0-7146-5625-9, 978-0-7146-5625-0, page 68

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ivo Petrinović: Mile Budak — portret jednog političara, Split 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլե Բուդակ» հոդվածին։