Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով
Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով անգլ.՝ Don't Worry, He Won't Get Far on Foot | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և կենսագրական ֆիլմ |
Թվական | օգոստոսի 16, 2018[1], հոկտեմբերի 26, 2018 և 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գաս Վան Սենթ |
Պրոդյուսեր | Սթիվ Գոլին |
Սցենարի հեղինակ | Գաս Վան Սենթ |
Դերակատարներ | Հոակին Ֆենիքս, Մառա Ռունի, Ջոնա Հիլ, Ջեք Բլեք և Մարկ Ույեբեր |
Օպերատոր | Քրիսթոֆեր Բլովելթ |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Մոնտաժ | Գաս Վան Սենթ |
Պատմվածքի վայր | Պորտլենդ |
Կինոընկերություն | Anonymous Content |
Տևողություն | 113 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Don't Worry, He Won't Get Far on Foot Վիքիպահեստում |
«Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով» (անգլ.՝ Don't Worry, He Won't Get Far on Foot), ամերիկյան տրագիկոմեդիոն ֆիլմ՝ հիմնված Ջոն Կալլահանի համանուն գրքի վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Գաս Վան Սենթն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 19-ին՝ «Սանդենս» կինոփառատոնում[2]։ Ֆիլմի ամերիկյան վարձույթը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 13-ին[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղրանկարիչ Ջոն Կալլահանի հուզիչ և ոգեշնչող պատմությունն է, որն ավտովթարից հետո սովորում է նորից շարժվել, սիրել ու կյանքն ընդունել իր բոլոր դրսևորումներով։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոակին Ֆենիքս – Ջոն Կալլահան
- Մառա Ռունի – Աննու
- Ջոնա Հիլ – Դոննի
- Ջեք Բլեք – Դեքստեր
- Մարկ Ուեբեր – Մայք
- Պիտեր Բանիֆազ – բժիշկ Մալոն
- Ուդո Կիր – Ջորջ
- Անժելիկա Ռիվեր – Թերրի Ալվարադո[4]
- Օլիվիա Հեմիլթոն – բուժքույր Լիլի
- Սթիվ Զիսսիս – Էլիաս
- Քերրի Բրաունսթին – Սյուզաննա
- Հեզար Մատարացո – Շեննոն
- Ռեբեկա Ռիթենհաուս – Բոննի
- Ռոն Պերկինս – Մորթոն Քիմբլ
- Ռեբեկա Ֆիլդ – Մարջի Բիգյու
- Ջեսիկա Ջեյդ Անդրես – Սիդնի
- Քիմ Գորդոն – Կորկի
- Էմիլիո Ռիվերա – Հեսուս Ալվարադո
- Սաննի Սյոլջիկ – սքեյթբորդիստ
- Տորիան Միլլեր – քարտուղար
Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Հոակին Ֆենիքսը Գաս Վան Սենթի կենսագրական ֆիլմում խաղալու է ծաղրանկարիչ Ջոն Կալլահանի դերը։ Մեծ էկրանների համար ֆիլմի ադապտացումն սկսել էին դեռևս 1989 թվականին, և Ռոբին Ուիլյամսը հավակնում էր գլխավոր դերին[5]։ Որպես արդյունք, Ռոբին Ուիլյամսի անունը նշվում է ֆիլմի եզրափակիչ տիտրի «Հատուկ շնորհակալություն» բաժնում[6]։ Նույն թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ջոնա Հիլն ու Մառա Ռունին միացել են ֆիլմի հիմնական դերասանական կազմին[7]։ 2017 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Ջեք Բլեքը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[8]։ 2017 թվականի մարտին Մարկ Ուեբերն ստացել է Մայքի՝ Վիետնամի պատերազմի վետերանի ու գլխավոր հերոսի մտերիմ ընկերոջ դերը[9]։
Նկարահանման շրջանը տևել է 25 օր, նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում և նրա շրջակայքում[10]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը տարածելու իրավունքներն ստացել է «Amazon Studios» ամերիկյան կինոընկերությունը։ 2017 թվականի դեկտեմբերին «Amazon Studios» ընկերությունը հայտարարել է ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի մայիսի 11[11]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 19-ին «Սանդենս» կինոփառատոնում[2]՝ «Պրեմիերաներ» (Premieres) խորագրով։ Ֆիլմը մասնակցել է Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին[12]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով բաժինը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Այսպես, Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 80 % վարկանիշ՝ հիմնված 6,3 միջին միավորով (10 հնարավորից) 45 գրախոսությունների վրա[13]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 68 միավոր՝ հիմնված քննադատների 21 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական կարծիքներ» կարգավիճակին[14]։ IMDb ֆիլմերի ամենամեծ տվյալների բազայում ֆիլմն ունի այցելուների միջին վարկանիշ՝ 10 հնարավորից 6,9 (1024 ձայն)[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.cineplex.de/film/don-t-worry-weglaufen-geht-nicht/353360/
- ↑ 2,0 2,1 «Don't Worry, He Won't Get Far On Foot». sundance.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 9). «'Don't Worry, He Won't Get Far On Foot' Dashes To July». deadline.com.
- ↑ Asia Mckenzie (2017 թ․ մարտի 6). «SOTD alumna Angelique Rivera joins Joaquin Phoenix in Gus Van Sant's new biopic». University of Florida. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Kit, Borys (2016 թ․ նոյեմբերի 29). «Joaquin Phoenix, Gus Van Sant Tackling Biopic of Cartoonist John Callahan». hollywoodreporter.com.
- ↑ Weinberg, Lindsay (2018 թ․ հուլիսի 12). «Gus Van Sant Opens Up on How Robin Williams Shaped 'Don't Worry, He Won't Get Far on Foot'». hollywoodreporter.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Calvario, Liz (2016 թ․ դեկտեմբերի 16). «Rooney Mara and Jonah Hill to Join Joaquin Phoenix in Gus Van Sant's Cartoonist Biopic». indiewire.com.
- ↑ McNary, Dave (2017 թ․ փետրվարի 16). «Jack Black in Talks to Join Joaquin Phoenix in Gus Van Sant's John Callahan Biopic». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ մարտի 2). «Mark Webber Joins Joaquin Phoenix in Gus Van Sant's John Callahan Biopic». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Kay, Jeremy (2017 թ․ փետրվարի 19). «Gus Van Sant on 'Don't Worry, He Won't Get Far On Foot' and why a theatrical release is still crucial». screendaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2017 թ․ դեկտեմբերի 14). «Amazon Sets 'Don't Worry, He Won't Get Far On Foot' For May Release». deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Берлин 2018: первые десять фильмов основного конкурса». thr.ru. 18.12.2017.
- ↑ «Don't Worry, He Won't Get Far On Foot 2018 на сайте Rotten Tomatoes».
- ↑ «Don't Worry, He Won't Get Far on Foot 2018 на сайте Metacritic».
- ↑ «Don't Worry, He Won't Get Far on Foot (2018) User Ratings» (ամերիկյան անգլերեն). IMDb.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական վեբկայք Արխիվացված 2018-11-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին
- Ֆիլմեր հարբեցողության մասին