Մեր պարտքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր պարտքերը
ռուս.՝ Долги наши
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Յաշին
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի
ԴերակատարներԼեոնիդ Մարկով
ԵրաժշտությունԲորիս Չայկովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Մեր պարտքերը» (ռուս.՝ «Долги наши»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը Իվան Կրուտովն է։ Սկզբում նա ապրում է հարազատ գյուղում, հետո գնում բանակ և ծառայում ծովային նավատորմում։ Գյուղում մնում են նրա մայրն ու սիրելի աղջիկը՝ Կատերինան։ Ծառայությունից հետո նա որոշում է աշխարհ տեսնել և սկսում է ձկնորսությամբ զբաղվել խոշոր ձկնորսական նավերի՝ տրաուլերների վրա։ Իվանն ապրում է հետաքրքիր կյանքով, լինում է տարբեր արտասահմանյան երկրներում։

Սակայն վրա է հասնում ծերությունը։ Կրուտովը որոշում է վերադառնալ հայրենի գյուղ՝ իր հարազատների մոտ։ Բայց նրա մայրը մահացել է երեք տարի առաջ, սիրելի աղջիկն ամուսնացել է ուրիշի հետ և դաստիարակում է իր դստերը։ Իվանը վերջապես հասկանում է, որ այս կյանքում նա ոչ ոքի չի երջանկացրել։ Նա որոշում է փոխվել և սկսել նոր կյանք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Մարկով – Իվան Վասիլևիչ Կրուտով
  • Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինաԿատերինա, Կրուտովի կինը
  • Լյուդմիլա Զայցևա – Տոնյա, գանձապահ ռեստորանում
  • Նատալյա ԱնդրեյչենկոՎերկա, Իվանի և Կատերինայի դուստրը
  • Նիկոլայ Պենկով – Եգոր Խրապունով, Կատերինայի ամուսինը
  • Սերգեյ Նիկոնենկո – Վասիլի, Վերկայի փեսացուն
  • Ռաիսա ՌյազանովաՍտեպանիդա Կրուտովա, Իվանի մայրը
  • Ֆեոդոր Օդինոկով – Գրիգորի, փորձառու նավաստի
  • Վալենտին Գրաչյով – Վիկտոր Վլադիմիրովիչ, տրաուլերի նավապետ
  • Եվգենի Իվանիչև – ավագ օգնական տրաուլերում
  • Օլեգ Ցարկով – Յուրիկ
  • Զինաիդա Ադամովիչ – կին, որն ստացել է սև թուղթ համագյուղացիների հետ Իվանի հանդիպման ժամանակ
  • Բորիս Ախանով – Գեորգի Սեմյոնովիչ, նավահանգստի պետ
  • Լեոնիդ Ռեուտով – Տոնյայի երկրպագուն մորթե գլխարկով
  • Ալեքսանդրա Խարիտոնովա – մատուցողուհի Շուրա
  • Յուրի Նազարով – Վլադիմիր Անդրեևիչ
  • Վլադիմիր Պիցեկ – դիրիժոր գնացքում
  • Ալևտինա Ռումյանցևա – ուղեկից գնացքում
  • Տրաուլերի անձնակազմի անդամներն են Վիկտոր Պավլովը, Վլադիմիր Պլոտնիկովը, Ալեքսանդր Պյատկովը

Նաև ֆիլմում նկարահանվել է Պ. Բոլնիխը։

Դրվագներում նկարահանվել են Վադիմ Զավյալովը, Սերգեյ Կոլեսնիկովը, Ն. Ռիբակովան, Ն. Ֆեոդորովան, Լ. Կրոպոտովան, Յու. Մեժեցկին, Լ. Պրոնինան, Գլեբ Մորոզովը, Ալեքսանդր Չույկովը (լուսագրերում նշված չեն)։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
  • Ռեժիսոր՝ Բորիս Յաշին
  • Բեմադրող օպերատոր՝ Դիլշատ Ֆաթխուլին
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Չայկովսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Լեոնիդ Պլատով
  • Կոստյումները՝ Կ․ Ռազումովսկայա
  • Մոնտաժող՝ Գալինա Սպիրինա
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Բելյարով
  • Երաժշտական խմբագիր՝ Մինա Բլանկ
  • Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
  • Ֆիլմի տնօրեն՝ Կոնստանտին Ստենկին

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր պարտքները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Մեր պարտքները» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]