Մեռեմիյզա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռեմիյզա դաստակերտի ավերակները

Մեռեմիյզա դաստակերտ (էստ․՝ Meremõisa mõis, գերմ.՝ Merremois), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեռեմիյզա դաստակերտը հիմնադրվել է 1580 թվականին։ Նրա առաջին սեփականատերը եղել է Հանս Վառտմանը (Hans Wartmann)[1]։ 18-րդ դարում դաստակերտը պատկանել է Պիլառ ֆոն Պիլհաուին (Pilar von Pilchau), ֆոն Կլյուգենների (von Klugen) ընտանիքին և ֆոն Կոսկուլների (von Koskull) ընտանիքին[1]։

1837 թվականին Մեռեմիյզա դաստակերտը գնել է մոտակա Կեյլա-Յոա դաստակերտի սեփականատեր Ալեքսանդր Բենկենդորֆը, որը կառուցել է դաստակերտի՝ նեոգոթական ոճի պալատը[1]։ Սակայն դաստակերտի նոր սեփականատերը չի ավարտել նոր գլխավոր մասնաշենքի շինարարությունը, այլ կիսակառույցը թողել է որպես գեղեցիկ ավերակներ Կեյլա-Յոա այգու ծայրին։ Մեռեմիյզե դաստակերտն իրավաբանորեն դարձել է է 500 մետր դեպի արևմուտք գտնվող Կեյլա-Լոա դաստակերտի մի մասը, և նրա կիսակառույց շինությունների մի մասն այդպես էլ մնում են կիսատ։

Ներկայումս պահպանվում են Մեռեմիյզե դաստակերտի ավերակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Meremõisa mõis». Portaal "Eesti mõisad".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]