Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք
ռուս.՝ Мы с вами где-то встречались
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1954
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Դոստալ և Անդրեյ Տուտիշկին
Սցենարի հեղինակՎլադիմիր Պոլյակով
ԴերակատարներԱրկադի Ռայկին, Լյուդմիլա Ցելիկովսկայա, Վասիլի Մերկուրև, Լեոնիդ Գալլիս, Մարիա Միրոնովա, Վլադիմիր Լեպկո, Անատոլի Կուզնեցով, Գալինա Կորոտկևիչ, Միխայիլ Յանշին, Օլգա Արոսևա, Ալեքսանդր Բենյամինով, Սերգեյ Ֆիլիպով և Միխայիլ Պուգովկին
ՕպերատորՅուրի Եկելչիկ
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 րոպե

«Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք» (ռուս.՝ «Мы с вами где-то встречались»), խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել են ռեժիսորներ Նիկոլայ Դոստալը[2] և Անդրեյ Տուտիշկինը[3][4]։ Ֆիլմում Արկադի Ռայկինը կատարել է իր առաջին դերը կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի էստրադային արտիստ Գենադի Մաքսիմովը (Արկադի Ռայկին) իր կնոջ՝ էստրադայի արտիստուհի Լարիսա Լևկոևայի (Լյուդմիլա Ցելիկովսկայա) հետ հոբելյանական թատերական ներկայացումից անմիջապես հետո ուղևորվում է հանգստանալու Մոսկվայից Սիմֆերոպոլ։ Վերջին պահին Մաքսիմովի կնոջը մանրապատումների թատրոն են կանչում անմիջապես փոխարինելու համար լուրջ հիվանդացած դերասանուհուն։ Նա, ենթարկվելով թատրոնի ադմինիստրատորի կամքին, իջնում է գնացքից, և Մաքսիմովը մենակ է գնում հարավ։ Ճանապարհին նա հետ է մնում գնացքից Նովոպեսչյանսկ կայարանում, այնտեղ համերգ է տալիս դպրոցական ընկերոջ թատրոնում, բախվում է բազմաթիվ տեղացիների հետ, որոնք ոչ մի կերպ նրան լիարժեք հնարավորություն չեն տալիս նորմալ հանգստանալու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկադի Ռայկին[5]Գենադի Մաքսիմով, արտիստ, Լարիսա Լևկոևայի ամուսինը
  • Լյուդմիլա Ցելիկովսկայա – Լարիսա Լևկոևա, դերասանուհի, Գենադի Մաքսիմովի կինը
  • Վասիլի Մերկուրև – Անատոլի Վերխոտուրով, թատրոնի տնօրեն, Գենադի Մաքսիմովի դպրոցական ընկերը
  • Լեոնիդ Գալլիս – Լեոնիդ Կրյուկով, Գենադի Մաքսիմովի ընկերը
  • Մարիա ՄիրոնովաՎերոնիկա Պլատոնովնա, բամբասող, Աֆանասիա Իվանովիչի հարևանը կուպեում
  • Վլադիմիր Լեպկո – Աֆանասի Իվանովիչ, Վերոնիկա Պլատոնովնայի հարևանը կուպեում
  • Անատոլի Կուզնեցով – Գենադի Մաքսիմովի հարևանը կուպեում
  • Գալինա Կորոտկևիչ[6]Գենադի Մաքսիմովի հարևանը կուպեում
  • Միխայիլ Յանշին – երկաթուղային կայարանի պետ
  • Օլգա Արոսևա – հանգստացող աղջիկ
  • Ալեքսանդր Բենիամին – լուսանկարիչ
  • Սերգեյ Ֆիլիպով – լուսանկարչի դժգոհ հաճախորդ
  • Միխայիլ Պուգովկինոստիկան
  • Վլադիմիր Գուլյաև – հեծանվորդ / բեռնող երկաթուղային կայարանում
  • Նիկոլայ Տրոֆիմով – տաքսու վարորդ
  • Ելիզավետա Ուվարովա – թատրոնի տնօրենի քարտուղար
  • Գեորգի Գումիլևսկի – երկաթուղային կայարանում ձմերուկներ վաճառող
  • Լիդիա Շտիկան – հեռագրող փոստում
  • Զինաիդա Շարկո – հեռախոսավարուհի, Գենադի Մաքսիմովի երկրպագուհին
  • Յուրի Սարանցև – մանրապատումների թատրոնի ադմինիստրատոր
  • Վերա Ռոմանովա – գնացքում ուղեկցորդ
  • Ստեպան Կայուկով – երկաթուղային կայարանում նպարեղեն վաճառող
  • Ալեքսեյ Բախար – լեյտենանտ, Լարիսայի ուղեկիցը
  • Անդրեյ Տուտիշկին – Ֆեոդոր Վասիլևիչ, թոշակառու

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Պոլյակով
  • Ռեժիսորներ՝ Նիկոլայ Դոստալ, Անդրեյ Տուտիշկին
  • Օպերատոր՝ Յուրի Եկելչիկ
  • Նկարիչ՝ Իոսիֆ Շպինել, Յուրի Վոլչանեցկի
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
  • Մոնտաժող՝ Կլավդիա Մոսկվին
  • Ֆիլմի տնօրեն՝ Օ. Կարաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мы с вами где-то встречались
  2. По дороге в Царствие Небесное
  3. «В новом году открытые кинопоказы КЦ «Зеленоград» и его клубов стартуют с 6 января». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  4. Евпатория на киноэкране: от царя до Мурки
  5. «Я не снимаю подвиги или ржачку»
  6. Did We Meet Somewhere Before (1954) Full Cast / Crew

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]