Մեներգ լուսնի և գայլի համար (ռուս.՝ Соло для Луны и волка), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1990 թվականին։
«Ուրախ կարուսել» № 22 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից առաջինն է։ Մուլտֆիլմում հնչում է Վյաչեսլավ Պրեոբրաժենսկու «Դեռ երեկ․․․» ստեղծագործությունը։
Անտառում գիշեր է։ Գայլը դուրս է գալիս որսի։ Ընկնում է նապաստակի հետևից, իսկ վերջինս մտնում է փշոտ թփերի մեջ։ Ընկնում է էլի ինչ-որ կենդանու հետևից, իսկ նա թռչում է լճի մեջ։ Գայլը սլանում է նույն ուղղությամբ։ Տեղաշարժում է քարերը, իսկ այնտեղ լուսնային ճանապարհին պարում է կռունկը։ Գայլը բռնում է նրան և ափ է քարշ տալիս։ Կռունկը խնդրում է նրան թույլ տալ պարն ավարտել։ Եվ սկսում է պարել այնքան գեղեցիկ, որ գայլը հիացած նայում է։ Կռունկը պարում է, պարում և թռչում է վեր, ուղիղ դեպի լուսնի կողմը։ «Այ քեզ տաղանդ»,- հասցնում է ասել գայլը։