Մենաբարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենաբարբառ, մոնոֆտոնգ (հին հուն.՝ μόνος  — մեկ և φθόγγος — ձայն), ձայներանգով և քանակային հատկանիշով մեկ ամբողջություն, միասնություն կազմող ձայնավորը՝ ի տարբերություն երկբարբառի (եռաբարբառի)։ Մենաբարբառի ձայնի արտաբերման ժամանակ խոսքային ապարատի արտասանությունը կայուն է և անփոփոխ ձայնի ողջ ընթացքում։ Լեզվի պատմական զարգացման ընթացքում հնարավոր են մենաբարբառացում, երբ օրինակ երկբարբառը վերածվում է մենաբարբառի՝ աւ>օ (աւր>օր), իւ>ի, ու (սիւն>սին, սուն), երկբարբառացում, երբ, հակառակը, մենաբարբառն է վերածվում երկբարբառի, ինչը նկատելի է հայերենի որոշ բարբառներում. սրան հարակից երևույթ է երկհնչյունացումը[1]։

Լատինական այբուբենի տառերը մենաբարբառներ են և կարդացվում են այնպես, ինչպես գրվում են. դրանք վեցն են՝ a, e, i, o, u, y։

Անգլերենում մենաբարբառներ են կայուն (ֆիքսված) արտասանությամբ ձայնավորները, թվով 12՝ [i։], [i], [u], [u։], [e], [ə], [ɜ։], [ɔ], [ɔ։], [æ], [ʌ], [a։]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 463։