Մեկուսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեկուսարան, իզոլյատոր (ֆրանսերեն isolateur, isoler — առանձնացնել, մեկուսացնել), վարակիչ հիվանդների կամ վարակի նկատմամբ կասկածելի և հատուկ վտանգավոր հիվանդությունների զոնայում եղած անձանց մեկուսացման համար նախատեսված հատուկ սարքավորված շինություն։ Առավել կատարելագործված մեկուսարան է բոքսը, որն ունի առանձին մուտք և ելք, օգտագործվում է լրիվ մեկուսացման համար։ Մնացած դեպքերում մեկուսացնում են կիսաբոքսերում, շլյուզավորված և բոքսավորված հիվանդասենյակներում։ Մեկուսարանն ապահովվում է հատուկ գույքով, դեղամիջոցներով, ախտահանիչ նյութերով, անկողնային պարագաներով և այլն։ Մեկուսարաններ են հարմարեցնում նաև մանկամսուրներում, մանկապարտեզներում, պիոներական ճամբարներում, առողջարաններում, հանգստյան տներում։ Մեկուսարանն անհրաժեշտ է տեղավորել սննդամթերքների պահեստներից, խոհանոցներից, ջրամատակարարման աղբյուրներից, իսկ ռազմական պայմաններում՝ վիրավորների տեղափոխման ճանապարհներից հեռու։ Հիվանդ կենդանիների համար մեկուսարան նախատեսվում է կառուցել անասնապահական շենքերից 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա։ Մեկուսարանի մուտքի մոտ փորվում է փոսորակ, որը նախատեսվում է վարակազերծող նյութերի համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 443