Մեծ ցրտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ ցրտեր
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆիկոլայ Սերեբրյակով
ՍցենարիստՍոֆյա Պրոկոֆևա
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1969

«Մեծ ցրտեր» (ռուս.՝ «Великие холода»), 1969 թվականի խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Նիկոլայ Սերեբրյակովի կողմից Սոֆյա Պրոկոֆևայի «Ներողություն չեմ խնդրի» (ռուս.՝ «Не буду просить прощения», 1968) վիպակի մոտիվներով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է տղան վիրավորում մորը (այն պատճառով, որ նա չի կարողացել իր համար ձի գնել), և երկրում սկսվում են մեծ ցրտեր։ Տղան գնում է փողոց՝ իր համար նոր մայր փնտրելու, բայց ոչ ոք, բացի հարազատ մորից, նրան պետք չէ։ Տուն հասնել նրան օգնում է միայնակ ձին, որը նախկինում աշխատել էր կրկեսում, և հիմա զգում է, թե իբր ինքը ոչ ոքի պետք չէ։ Գնալով տուն՝ տղան մորը խնդրում է ապաստան տալ ձիուն։ Մայրը համաձայնում է, և ձին վերածվում է խաղալիք ձի-ճոճանակի։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սոֆյա Պրոկոֆևա
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Սերեբրյակով
  • Բեմադրող նկարիչ՝ Ալինա Սպեշնևա
  • Օպերատոր՝ Վլադիմիր Սարուխանով
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Հնչյունավորող՝ Ալիսա Ֆրեյնդլիխ
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող՝ ՆԱդեժդա Տրեշչյովա
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Գորբաչյով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Յուրի Կլեպացկի, Վլադիմիր Պուզանով, Վյաչեսլավ Շիլոբրեև, Մարիա Զուբովա
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Պավել Գուսև, Օլեգ Մասաինով, Վլադիմիր Աբակումով, Վլադիմիր Ալիսով, Մարինա Չեսնոկովա, Սվետլանա Զնամենսկայա, Գալինա Գետինգեր, Վ. Կալաշնիկովա, Պավել Լեսին, Վալենտին Լադիգին, Սեմյոն Էտլիս, Պ. Ստարոսելսկի, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Նաթան Բիտման

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրության թեմային Նիկոլայ Սերեբրյակովը հետագայում վերադարձել է իր «Մեծ ցրտեր» (1969) և «Վանյա Դանիացի» (1974) ֆիլմերում։ Դրանցից առաջինում տղան վիրավորում է մորը և հեռանում նրանից՝ փնտրելու իր համար ուրիշ մայր, և երկրում սկսվում են «մեծ ցրտեր», մինչև նա անցնում է ծանր փորձություններ և հասկանում, թե ինչ է նշանակում մոր անկեղծ զգացմունքն, ու ինչպես պետք է պաշտպանել ու գնահատել նրան։
Ֆիլմերի ճնշող մեծամասնությունը Սերեբրյակովի կողմից ստեղծվել է կինոյի և թատրոնի տաղանդավոր նկարիչ, խաղարկային տիկնիկային կերպարի առանձնահատկությունների գերազանց գիտակ Ալինա Սպեշնևայի հետ համագործակցությամբ։

Ս. Ասենին, «Խորհրդային մուլտիպլիկացիայի ուղիները»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]