Մեծկերտի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Մեծկերտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Այլ անվանումներՄազկերտ, Մալազկերտ, Մենծկերտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունՄեծկերտցի
Ժամային գոտիUTC+3

Մեծկերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։

Կենտրոնը Մեծկերտ քաղաքն էր։

Աշխարհագրությոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի լեռնային տարածք, որի մեծ մասը ծածկված է անտառներով։ Հարուստ է ջրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի տարածքն համապատասխանում է Չորրորդ Հայքի Պաղնատուն գավառին։

XIX դարի սկզբին հանդիսանում էր Դիրաբեքիրի նահանգի Չարսանջակ գավառի 4 գավառներից մեկը։

XIX դարի երկրորդ կեսին Մազկերտ անվանմամբ մտնում է Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի կազմում։ Թուրքերը գավառակին անվանում էին նաև Կորաչոր (Գորաչոր)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծկերտը XX դարի սկզբին ուներ 3149 տուն` 18 232 հայ և քուրդ բնակչով։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն ուներ 21 բնակավայր, որից 14-ը ունեին հայ և քուրդ բնակիչ, իսկ 7-ը քրդաբնակ էր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 771-772

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]