2003 թվականին աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար։
2005 թվականին նշանակվել է ջոկի հրամանատար։ 2010-ին՝ խմբի հրամանատար։
2011 թվականին նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար։
2020 թվականի հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ։
2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ։
2021 թվականին ԱՀ նախագահի հրամանագրրով գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն[3]։
2023 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ շնորհվել է Փ/Ծ գեներալ մայորի կոչում։
2012 թվականին պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով։
2014 թվականին ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Վարչապետի հուշամեդալ»-ով։
2016 թվականին մասնագիտական տոնի կապակցությամբ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
2016 թվականին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
2017 թվականին ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով։
2020 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
2021 թվականի հոկտեմբերի 30-ին ԱԻՊԾ ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանի ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
2022 թվականի հոկտեմբերի 26-ին Փրկարարի մասնագիտական տոն օրվա, ինչպես նաև բարձր կարգապահության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու առթիվ անձնակազմին խրախուսելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 503 հրամանով պարգևատրել է «ՊԲ հուշամեդալով»։
2022 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի թիվ 3261-Ա հրամանով` Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով
2022 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հրամանով՝ պարգևատրվել է «За участие в миротворческий миссии в Нагорном Карабахе» մեդալով։
2022 թվականի հոկտեմբերի 30-ին «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահի թիվ 25-26 հրամանով 44-օրյա պատերազմի և հետպատերազմյա ժամանակաընթացքում որոնողափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և միության հետ սերտ համագործակցելու համար պարգևատրվել է «ԱՆՄԱՀ ԶԻՆՎՈՐ» հուշամեդալով[4]։