Մելրոուզ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քաղաք
Մելրոուզ
Melrose / Am Maol Ros
|
Մելրոուզը (անգլ.՝ Melrose, գաել.՝ Am Maol Ros, անգլա-շոտլ. Melrose), փոքր քաղաք է Մեծ Բրիտանիայի հյուսիսային մասում, Շոտլանդիա երկրամասում: Քաղաքը գտնվում է Թվիդ գետի ափին: Քաղաքի տեսարժան վայրերից մեկը «Մելրոոուզի աբբայությունն» է, որտեղ թաղված է շոտլանդական թագավոր Ռոբերտ I-ի սիրտը: Քաղաքի շրջակայքում է գտնվում Վալտեր Սքոթի Էբբոթսֆորդ դղյակը: