Մելանի Գայդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանի Գայդոս
անգլ.՝ Melanie Gaydos
Ծնվել է1990
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել և դերասանուհի

Մելանի Գայդոս (անգլ.՝ Melanie Gaydos, 1990, ԱՄՆ), ամերիկացի մոդել, որը տառապում է էկտոդերմալ դիսպլազիա կոչվող հազվադեպ ժառանգական խանգարումով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականին։

Ծնված օրվանից տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, որն էապես ազդում է Մելանի կերպարի վրա[1]։ Էկտոդերմային դիսպլազիան անմիջապես ազդում է կնոջ մազերի, ատամների և եղունգների վրա։ Ինչպես պատմում է Գայդոսը, մարմնի վրա մազեր չունի, ունի միայն երեք ատամ` կաթնատամները (բոլոր նախորդ կաթնատամները ընկել են, նորերը չեն հայտնվել)։

Մանուկ հասակում Մելանին ծաղրուծանակի էին ենթարկում` շրջապատի զարմացած հայացքները ճնշում էին նրա հոգեկան աշխարհը։ 16 տարեկանում նա հասել է խորը դեպրեսիայի, բայց Գայդոսը կարողացել է այլ կերպ նայել աշխարհին, նրա արտաքինը չի խանգարել աղջկան երազել թոփ-մոդելի կարիերայի մասին, և նա իրականացրել է իր երազանքը։ Նրա մոդելի կարիերան սկսել է զարգանալ Նյու Յորքում։ Հաջողությանը նպաստել է Craigslist կայքը, որտեղ Մելանին գտել է այն լուսանկարիչներին, որոնք, իրենց հերթին, փնտրում էին մոդելներ, որոնց դիմագիծը տարբերվում է ստանդարտից։ Նա դարձել է շատ սիրված դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է նաև գերմանական Ռամշտայն խմբի Mein Herz Brennt տեսահոլովակում[2]։ Դրանից հետո ֆոտոմոդելն աշխատել է այնպիսի հայտնի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են` Քրիստիան Մարտին Վայսը (անգլ.՝ Christian Martin Weiss) և Սքոթ Իրվին (անգլ.՝  Scott Irvine):

Ապրում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, վարում է սովորական ապրելակերպ և չի կոմպլեքսավորվում իր արտաքինի պատճառով։

Մելանի Գայդոսի հիվանդությամբ տառապում է ամերիկացի դերասան Մայքլ Բերիմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]