Մեգանի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեգանի օրենք (անգլ.՝ Megan's Law1994 թվականին ընդունված դաշնային օրենքի և հետագայում ԱՄՆ–ում ընդունված օրենքների չհրապարակված անվանումը, որը իրավապահներին պարտավորեցնում է ապահովել հաշվառման մեջ գտնվող սեռական հանցագործություններ կատարած անձանց վերաբերյալ տվյալների բազայի տեղեկությունների հանրային, բաց հասանելիությունը։ Օրենքներն ընդունվել են ի պատասխան Մեգան Կանկայի սպանության։ Մեգանի՝ դաշնային մակարդակի օրենքը ընդունվել է որպես Ջեյկոբ Վետերլինգի օրենքի ենթաբաժին, որը նույն տարում ավելի վաղ սահմանել էր սեռական հանցագործություններ կատարած անձանց պարտադիր հաշվառումը[1][2]։ Քանի որ Մեգանի հետ կատարված ողբերգությունից առաջ նման կանոն գոյություն ուներ միայն որոշ նահանգներում, ապա դաշնային օրենքը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկան համապատասխանեցնել երկու օրենքներին։

Առանձին նահանգներ ինքնուրույն են որոշում, թե ինչ տեղեկություններ են բաց լինելու և ինչպես են դրանք տարածվելու։ Սովորաբար դա հանցագործի անունն ու ազգանունը, նրա լուսանկարը, բնակության վայրը, ազատազրկման ամսաթիվը և հանցագործության, որի համար նա դատապարտվել է, նկարագրությունն է։ Այս տվյալները սովորաբար տեղադրվում են բաց մուտք ունեցող կայքերում, թեև կարող են տպագրվել թերթերում, ինչպես նաև տարածվել բուկլետների միջոցով։

Դաշնային մակարդակով Մեգանի օրենքը պարտավորեցնում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատազրկման վայրերից (բանտից, հոգեբուժարանից) ազատվելուց հետո տեղական իրավապահ մարմիններին տեղեկացնել իրենց բնակության և աշխատանքի վայրի ցանկացած փոփոխության մասին։ Նման պահանջը կարող է սահմանվել որոշակի ժամկետով (սովորաբար՝ մոտ տասը տարի) կամ ժամանակավորապես։ Որոշ նահանգներ իրավունք ունեն հաշվառել բոլոր այն անձանց, ովքեր կատարել են ցանկացած սեռական հանցագործություն, նույնիսկ եթե դա չի իրականացվել երեխայի նկատմամբ։ Այս ֆելոնիան շատ նահանգներում արվում է, որպեսզի ո՛չ թարմացնելու և ո՛չ էլ մշտական հաշվառման կարիք առաջանա։

Երկու օրենքներն էլ ուղղված են ինչպես հանրությանը ծանուցելուն, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներին իրազեկելուն։ Հարցն այն է, թե ինչ տվյալներ պետք է տրամադրել և ինչպես կախյալ լինել առանձին նահանգի իշխանությունից, իսկ որոշ պահանջներ բազմիցս փոփոխվել են Մեգանի օրենքի ընդունումից հետո։ Այսպես, Ադամ Ուոլշի օրենքը լրացրեց Մեգանի օրենքը՝ հաշվառման իրականացման նոր պահանջներով և սեռական հանցագործություններ կատարած անձանց դասակարգման եռաստիճան համակարգ ներմուծելով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգանի օրենքի նախորդը Ջեյկոբ Վետերլինգի օրենքն էր, որն ընդունվել է նույն 1994 թվականին, պահանջ էր ներկայացնում պարտադիր հաշվառման ենթարկել անձանց, ովքեր կատարել են սեռական հանցագործություններ, սակայն հասանելիությունը սահմանափակում էր միայն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, թեև թույլատրվում էր հրապարակել տեղեկություններ այն դեպքերում, երբ դա կիրառվում էր բնակչության պաշտպանության նպատակով[1][3]։ Սակայն 7-ամյա Մեգան Կանկայի բռնաբարությունից և սպանությունից հետո, որը կատարվել էր հարևանությամբ ապրող Ջեսի Թիմենդեկասի կողմից, որը նախկինում երկու անգամ դատապարտվել էր անչափահասների դեմ սեռական հանցագործությունների համար, Մեգանի ծնողները՝ Ռիչարդ և Մորին Կանկաները խաչակրաց արշավանք հայտարարեցին օրենսդրության մեջ փոփոխությունների հասնելու համար՝ պահանջելով պարտադիր իրազեկել հասարակությանը սեռական հանցագործություններ կատարած անձանց մասին, քանի որ օրենքով սահմանված Վետերլինգի հաշվառումը պաշտպանության անբավարար միջոց էր։ Նրանք նշել են, որ եթե նրանց հայտնի լիներ Թիմենդեկասի կյանքի հանցավոր կողմը, ապա նրանց դուստրն այժմ ողջ կլիներ[1][4]։ Պատգամավոր Փոլ Կրամերը 1994 թվականին ապահովել է յոթ օրինագծերից բաղկացած փաթեթի ներկայացումը Նյու Ջերսիի Գլխավոր ասամբլեային․ այն առաջին անգամ ստացել է «Մեգանի օրենք» անվանումը[4]։ Օրինագիծն ընդունվել է Մեգանի մահվանից 89 օր անց՝ պարտադիր դարձնելով սեռական հանցագործությունների համար դատապարտված անձանց հարևանությամբ ապրող հանրության ծանուցումը[5]։ Նախքան Մեգանի հետ կատարված ողբերգությունը ընդամենը հինգ նահանգներում են, ըստ Վետերլինգի օրենքի, հաշվառել սեռական հանցագործություններ կատարած անձանց[1]։

Նյու Ջերսի նահանգի օրենքը հիմք է դարձել հետագա դաշնային օրենքի համար, որի նախագիծը ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Դիք Զիմերը[5]։ 1996 թվականի մայիսի 17-ին ԱՄՆ–ի նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրեց Մեգանի դաշնային օրենքը, որը դարձավ Վետերլինգի օրենքի փոփոխությունը[2][6]։

Մեգանի միջազգային օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Մեգանի միջազգային օրենքը, որը պարտադիր է դարձրել ծանուցումը այն պետությունների իրավապահ մարմիններին, որտեղ ԱՄՆ-ում սեռական հանցագործություններ կատարած անձը պատրաստվում է գնալ[7][8][9]։ Օրենքում մեկնող անձից պահանջվում է հատուկ վիզուալ «եզակի իդենտիֆիկատոր» ստանալ, որը մուտքագրվում է անձնագրում, ինչպես նաև իրավապահ մարմիններին տեղեկացնել ենթադրյալ մեկնումից 21 օր առաջ[10]։

Հանրային ծանուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի նահանգները իրարից տարբերվում են սեռական հանցագործություններ կատարած անձանց մասին տեղեկությունների բացահայտման իրենց մոտեցումներով։ Որոշ երկրներում նրանց մասին հայտնի է դառնում հանրությանը Մեգանի օրենքի կայքերի միջոցով։ Իսկ մյուսներում հասանելի են միայն առավել վտանգավոր հանցագործները, իսկ մյուս՝ հաշվառման մեջ գտնվող անձինք հասանելի են միայն իրավապահ մարմինների աշխատակիցներին[11]։ Ադամ Ուոլշի օրենքին համապատասխան թույլատրվում է ազատ արձակվելուց հետո հասանելիությունից հանել հաշվառման I մակարդակում գտնվող անձանց[12]։ Այլ կատեգորիաներին դա չի վերաբերում։ Սա որոշ անձանց դրդում է տեղափոխվել այն նահանգներ, որտեղ նշված նվազագույն պահանջները կատարվում են[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդիկ իրենց կասկածն են հայտնում, թե սեռական հանցագործություններ կատարած անձանց հաշվառումը լավ գաղափար է, քանի որ ներկայիս չափանիշները համարում են սահմանափակ և ոչ միանշանակ[14]։ Որոշ հետազոտողներ նշում են սեռական հանցագործությունների միտումների ոչ էական վիճակագրական փոփոխություն՝ դրանց կատարած անձանց հաշվառման տվյալների բազաների ներդրումից հետո[15][16][17][18]։ Մյուսները կարծում են, որ ռեցիդիվը կարող է կրճատվել Ուոլշի օրենքի կիրառմամբ[19][20], մինչդեռ նրանցից միայն մի քանիսն են նշված օրենքի ներդրումից հետո հայտնաբերել անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների թվաքանակի վիճակագրական զգալի աճ[14][21]։ Արդարադատության ծրագրերի վարչությունը նշվել է, որ հնարավոր է, որ սեռական հանցագործություններ կատարած անձանց հաշվառումը և ծանուցման պահանջները կյանքի են կոչվել առանց դրանց պիտանիության նախնական էմպիրիկ հիմնավորման[14]։

Women Against Registry–ն[22], Reform Sex Offender Laws, Inc.–ը[23][24][25][26] և Human Rights Watch[27][28]–ը ընդունված օրենքը համարել են չափազանց մշուշոտ և վիգիլանտների համար լավ առիթ։

Սեռական բռնարարների բուժման ասոցիացիան դեմ է արտահայտվել առանց ռեցիդիվի ռիսկի նախնական գիտական գնահատման սեռական հանցագործություններ կատարած անձանց կամայական հաշվառմանը[29][30]։

Քննադատությամբ հանդես է եկել նաև Փեթի Վետերլինգի բռնարարի զոհերի փաստաբանը[31][32][33][34][35][36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wright, 2014
  2. 2,0 2,1 «Public Law 104-145» (PDF). 104th Congress. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Violent Crime Control and Law Enforcement Act of 1994» (PDF). One Hundred Third Congress of the United States of America. 1995. էջեր 246–247.
  4. 4,0 4,1 McLarin, Kimberly j. (1994 թ․ օգոստոսի 30). «Trenton Races To Pass Bills On Sex Abuse». The New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 Shapiro, Rich (2014 թ․ հուլիսի 27). «Parents of little girl who inspired Megan's Law recall brutal rape, murder of their daughter 20 years later». New York Daily News.
  6. «Clinton Signs Tougher "Megan's Law"». All Politics. CNN. 1996 թ․ մայիսի 17.
  7. «Statement by the Press Secretary on H.R. 515, H.R. 4188, S. 2152». WhiteHouse.gov. 2016 թ․ փետրվարի 8.
  8. «Obama signs International Megan's Law». NJ.com[en]. 2016 թ․ փետրվարի 8.
  9. Moody, Chris (2014 թ․ մայիսի 20). «House prepares for rare votes on standalone bills to curb human trafficking». Yahoo! News[en]. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  10. «S.1867 - International Megan's Law to Prevent Child Exploitation Through Advanced Notification of Traveling Sex Offenders». Congress.gov — 114th Congress (2015-2016).
  11. «Megan's Law by State». Klaas Kids Foundation. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Registry Requirement FAQs». Office of Sex Offender Sentencing, Monitoring, Apprehending. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «Portland: Sex offender magnet?». Portland Tribune[en]. 2013 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 Office of Justice Programs (2012). «Chapter 8: Sex Offender Management Strategies». Office of Justice Programs - Sex Offender Management and Planning Initiative (SOMAPI).
  15. Zevitz, 2006
  16. Vasquez, Maddan, Walker, 2007
  17. Levenson, Tewksbury, 2009
  18. Prescott, Rockoff, 2011
  19. Duwe, Donnay, 2008
  20. «Sex offender sentencing in Washington State: Has community notification reduced recidivism?». Washington State Institute for Public Policy[en]. December 2005.
  21. «Studies question effectiveness of sex offender laws». Science Daily[en]. 2011 թ․ օգոստոսի 30.
  22. «Missouri Sex Offenders: "Women Against Registry" Says Labels Unfairly Destroy Lives». RFT. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  23. Long, Matt (2013 թ․ հուլիսի 29). «Group calls for moratorium on sex offender registry after killings». South Carolina Radio Network. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  24. Zakalik, Lauren (2012 թ․ օգոստոսի 29). «National conference aims to soften, reform sex offender laws». KOAT. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  25. Lovett, Ian (2013 թ․ հոկտեմբերի 1). «Restricted Group Speaks Up, Saying Sex Crime Measures Go Too Far». The New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  26. Blow, Steve (2014 թ․ հուլիսի 17). «We can do better on sex offender laws». The Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  27. «No Easy Answers: Sex Offender Laws in the US». Human Rights Watch. 2007 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  28. Raised on the Registry: The Irreparable Harm of Placing Children on Sex Offender Registries in the US Արխիվացված 2015-07-29 Wayback Machine Human Rights Watch 2013 ISBN 978-1-62313-0084
  29. «The Registration and Community Notification of Adult Sexual Offenders». www.atsa.com. Association for the Treatment of Sexual Abusers. 2010 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  30. «Sexual Offender Residence Restrictions». www.atsa.com. Association for the Treatment of Sexual Abusers. 2010 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  31. Wright, 2014, էջ 101—106
  32. Bleyer, Jennifer (2013 թ․ մարտի 20). «Patty Wetterling questions sex offender laws». CityPages News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  33. Wetterling, Patty (2007 թ․ սեպտեմբերի 14). «Patty Wetterling: The harm in sex-offender laws». Sacramento Bee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին.
  34. Gunderson, Dan (2007 թ․ հունիսի 18). «Sex offender laws have unintended consequences». MPR news. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  35. Mellema, Matt (2014 թ․ օգոստոսի 11). «Sex Offender Laws Have Gone Too Far». Slate. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  36. Sethi, Chanakya (2014 թ․ օգոստոսի 15). «Reforming the Registry». Slate. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]