Մաքս Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Թոմփսոն
անգլ.՝ Max Thompson
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1956(1956-12-31)[1]
Ծննդավայր Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ հունիսի 27, 2023(2023-06-27)[2] (66 տարեկան)
Հասակ 1,85 մետր[3]
Դիրք պաշտպան

Մաքս Թոմփսոն (անգլ.՝ Max Thompson, դեկտեմբերի 31, 1956(1956-12-31)[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - հունիսի 27, 2023(2023-06-27)[2]), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, իր ֆուտբոլային տաս տարվա կարիերայի ընթացքում ութ գոլ է խփել առաջնության 137 խաղում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Թոմփսոնը ծնվել է 1956 թվականին։ Եղել է «Լիվերպուլի» սան։ Աառաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ ստորագրել է 1974 թվականի հունվարին։ Նույն թվականի մայիսի 8-ին նա խաղադաշտ է դուրս եկել «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում. այդ հանդիպումը Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերջին խաղն էր և «Լիվերպուլի» նախավերջին խաղը լեգենդար մարզիչ Բիլ Շենքլիի ղեկավարությամբ[4]։ 17 տարեկան 128 օրական հասակում նա դարձել է «Լիվերպուլի» ամենաերիտասարդ խաղացողը (նրա ռեկորդը դրանից հետո գերազանցվել է Ջեք Ռոբինսոնի կողմից՝ 16 տարեկան 250 օրական[5])։ Նույն թվականին նա դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր[6]։

Չորս տարի տևողությամբ Մաքս Թոմփսոնը վարձավճարով հանդես է եկել «Դալլաս Տորնադո» և «Սիեթլ Սաունդերս» ակումբներում, իսկ 1980-ական թվականներին՝ աշխարհի տարբեր ակումբներում։

Հետագայում Թոմփսոնը որպես ֆիզիոթերապևտ աշխատել է «Էնֆիլդում»։

Մաքս Թոմփսոնը մահացել է 2023 թվականի հունիսի 27-ին, 66 տարեկանում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Liverpool FC saddened by passing of Max Thompson
  3. Rollin J. Rothmans football yearbookLondon: Queen Anne Press, 1980. — P. 70.
  4. Рекорды на официальном сайте клуба Արխիվացված 2007-12-24 Wayback Machine(անգլ.)
  5. «Who is Jack Robinson?». Liverpool F.C. 2010 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  6. 10 August 1974 - Liverpool 1 Leeds United 1
  7. Liverpool FC saddened by passing of Max Thompson

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]