Մաքսիմ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Մանուկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 10, 1987, (33 տարեկան)
Ծննդավայր՝Մարտունի Արծվանիստ
Մարզիչ(ներ)՝Ալեքսան Հովհաննիսյան, Պետրոս Մկրտչյան
179 սմ
Քաշ՝86 կգ

Մաքսիմ Մանուկյան, (դեկտեմբերի 10, 1987, Մարտունի), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն, 2013 թվականի Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, զինծառայողների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, լողափնյա ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմը ըմբշամարտով զբաղվել է 1998 թվականից, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրել է պարապմունքները և վեց տարվա ընդմիջումից հետո կրկին վերադարձել է 2010 թվականի մարզումներին։

2011 թվականին նորամուտը նշել Է Թբիլիսիի միջազգային մրցաշարում, սակայն անհաջող։

2013 թվականին Կազանի Ունիվերսիադայում ներկայացրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որտեղ ստացել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով այդ պահին գործող ռուս օլիմպիական չեմպիոն Ալան Խուգաևին[1]։

2015 թվականին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում զբաղեցրել է միայն 5-րդ տեղը, սակայն այդ մրցաշարում նրա նետումը, որը կատարվել է ադրբեջանցի մարզիկի դեմ, ըմբշամարտի Միացյալ աշխարհը ճանաչել է «Տարվա լավագույն հնարք»[2]։

2016 թվականին որակավորման փուլի շնորհիվ դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, սակայն առաջին շրջանում 3-0 հաշվով պարտվել է հունգարացի Վիկտոր Լերինցին և դուրս մնացել մրցաշարից[3][4]։

2017 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում 7:0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն Զուրաբ Դատունաշվիլիին, իսկ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է բելառուսցի Ռադիկ Կուլիևին[5]։ Այս հաղթանակի համար նա ստացել է «Սպորտի զարգացման գործում նշանակալի ավանդի և նվիրվածության համար» մրցանակ։ Մանուկյանը դարձել է «Հայկյան 2017» մրցույթի դափնեկիր։ Մրցանակը հայ ըմբիշին հանձնել է ՀՀ 3-րդ նախագահ՝ Սերժ Սարգսյանը[6]։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (07.09.2017)[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Օլիմպիական խաղեր 2016 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 16

Ելույթներ աշխարհի առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Լողափային ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2011 {{{2}}} Հայաստան M80  Բրոնզ
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2013 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 84 կգ 8
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2015 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 23
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2017 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 80 կգ  Ոսկի

Ելույթներ Եվրոպայի առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2014 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 9
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2016 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 10
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2017 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 7
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2018 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 82 կգ 1

Ելույթներ Եվրոպական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Եվրոպական խաղեր 2015 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 5

Ելույթներ աշխարհի գավաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Ըմբշամարտի աշխարհի գավաթ 2015 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 8

Ելույթներ Ունիվերսիադայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Ամառային Ունիվերսիադա 2013 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 84 կգ  Արծաթ

Ելույթներ այլ մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Զբաղեցրած տեղ
Յադիգար Իմամի Գավաթ 2011 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 74 կգ 20
Գ․ Կարտոզիա և Վ. Բալավաձե 2011 մրցաշար {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 74 կգ 14
Յադիգար Իմամի Գավաթ 2012 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 74 կգ 18
Тор Мастерс 2013 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 84 կգ  Բրոնզ
Trophee Milone 2013 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 84 կգ 7
Դան Կոլովի մրցաշար, Նիկոլայ Պետրով 2014 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 84 կգ  Բրոնզ
Trophee Milone 2014 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Արծաթ
Գերմանիայի ըմբշամարտի Գրան պրի 2014 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 16
Զինծառայողների ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2014 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Բրոնզ
Դան Կոլովի Մրցաշար, Նիկոլայ Պետրով 2015 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Արծաթ
Բոլատ Տուրլիխանովի Հուշամրցաշար 2015 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Բրոնզ
Դան Կոլովի Մրցաշար, Նիկոլայ Պետրով 2016 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Արծաթ
Օլիմպիական ըմբշամարտի որակավորման մրցաշար 2016 (Զրենյանին) {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ 9
Օլիմպիական ըմբշամարտի որակավորման մրցաշար 2016 (Ուլան-Բատոր) {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Արծաթ
Trophee Milone 2016 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Արծաթ
Ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնություն 2016 {{{2}}} Հայաստան թիմ  Ոսկի
Փարիզի ըմբշամարտի Գրան պրի 2017 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Ոսկի
Կիևի ըմբշամարտի միջազգային մրցաշար 2017 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 85 կգ  Բրոնզ
Գ․ Կարտոզիայի և Վ. Բալավաձեի մրցաշար 2017 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 80 կգ  Արծաթ
Ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնություն 2017 {{{2}}} Հայաստան թիմ  Արծաթ
Կիևի ըմբշամարտի միջազգային մրցաշար 2018 {{{2}}} Հայաստան հունահռոմեական ըմբշամարտ, մինչև 87 կգ  Բրոնզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Информация про спортсмена». Официальный сайт летней Универсиады 2013 года в Казани. Վերցված է 26.03.2018-ին.(անգլ.),(ռուս.),(թաթ.)
  2. «Competition sheet, Baku 2015» (PDF) (ֆրանսերեն). baku2015.com. 14 июня 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 30 août 2017-ին.
  3. «Maksim Manukyan». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Men's Greco-Roman 85 kg - Standings». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Армянский борец Максим Манукян стал чемпионом мира, разгромив соперников». Новости-Армения. 22.08.2017. Վերցված է 26.03.2018-ին.
  6. «Максим Манукян получил приз от президента Армении». HaySport. 03.03.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 26.03.2018-ին.
  7. Указ Президента РА

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]