Մաքսիմ Բաքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Բաքա
ֆր.՝ Maxime Baca
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1983(1983-06-02)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Կորբեյ-Էսոն
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
?-2003 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Ֆրանսիա Սաննուա Սեն Գրատյան 61 (1)
2005-2009 Ֆրանսիա Հավր 102 (1)
2009-2014 Ֆրանսիա Լորյան 114 (0)
2014-2016 Ֆրանսիա Գենգան 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաքսիմ Բաքա (ֆր.՝ Maxime Baca, հունիսի 2, 1983(1983-06-02)[1][2], Կորբեյ-Էսոն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Բաքան ծնվել է Փարիզի արվարձան Քորբեյ Էսոն քաղաքում և ֆուտբոլով զբաղվել սկսել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբում։ Մայրաքաղաքի ակումբի հիմնական կազմում պաշտպանը հանդես չի եկել։ 2003 թվականին տեղափոխվել է Լիգա 3«Սաննուա Սեն Գրատյան»։ Այնտեղ անցկացրել է 2 մրցաշրջան, ինչից հետո դարձել է «Հավրի» խաղացող։

«Հավրի» կազմում պաշտպանը նորամուտը կատարել է 2005 թվականի հուլիսի 29-ին Լիգա 2«Մոնպելիե» ակումբի դեմ խաղում[3]։ 2007/08 մրցաշրջանում Մաքսիմ Բաքան խփել է իր միակ գոլը «Հավրի» կազմում (2007 թվականի սեպտեմբերի 28-ին գրավել է Թիերրի Դեբեի պաշտպանած դարպասը «Այաչոյի» դեմ խաղում)[4]։ Մրցաշրջանի արդյունքում «Հավրը» հաղթել է Լիգա 2-ում, և 2008 թվականի օգոստոսի 2-ին «Նանսիի» դեմ խաղում պաշտպանը կատարել է նորամուտը Լիգա 1-ում[5]։ Ֆրանսիայի առաջնության 2008/09 մրցաշրջանում «Հավրն» զբաղեցրել է վերջին տեղը և անցել Լիգա-2։ Սակայն Բաքան մնացել է Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնի խաղացող՝ տեղափոխվելով «Լորյան»։

Նոր թիմում պաշտպանն իր առաջին խաղն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 9-ին՝ մասնակցելով առաջնության «Լիլի» դեմ խաղին[6]։

2014 թվականի հունիսին Բաքան երկամյա պայմանագիր է կնքել «Գենգան» ակումբի հետ[7]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Մայրցամաքային գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Սաննուա Սեն Գրատյան 2003/04 Նասիոնալ 31 1 0 0 0 0 31 1
2004/05 Նասիոնալ 30 0 0 0 0 0 30 0
Ընդհանուր «Սաննուա Սեն Գրատյանում» 61 1 0 0 0 0 61 1
Ֆրանսիա Հավր 2005/06 Լիգա 2 29 0 2 0 0 0 31 0
2006/07]] Լիգա 2 25 0 2 0 0 0 27 0
2007/08 Լիգա 2 24 1 3 0 0 0 27 1
2008/09 Լիգա 1 24 0 3 0 0 0 27 0
Ընդհանուր «Հավրում» 102 1 10 0 0 0 112 1
Ֆրանսիա Լորյան 2009/10 Լիգա 1 15 0 4 0 0 0 19 0
2010/11 Լիգա 1 29 0 4 0 0 0 33 0
2011/12 Լիգա 1 24 0 4 0 0 0 28 0
2012/13 Լիգա 1 26 0 3 0 0 0 29 0
2013/14 Լիգա 1 20 0 1 0 0 0 21 0
Ընդհանուր «Լորյանում» 114 0 16 0 0 0 130 0
Ֆրանսիա Գենգան 2014/15 Լիգա 1 14 0 3 0 1 0 18 0
2015/16 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր «Գենգանում» 15 0 3 0 1 0 19 0
Ընդհանուր 292 2 29 0 1 0 322 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Մոնպելիե» — «Հավր» 2:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Այաչչո» — «Հավր» 0:3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Նանսի» — «Հավր» 2:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Լիլ» — «Լորյան» 1:2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Maxime Baca à Guingamp (off.)» (ֆրանսերեն). L'Équipe. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Բաքա» հոդվածին։