Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում
արաբ․՝ مكتوم بن راشد آل مكتوم‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1943(1943-08-15)[1]
ԾննդավայրAl Shindagha, Դուբայ, ԱՄԷ
Մահացել էհունվարի 4, 2006(2006-01-04)[2][1] (62 տարեկան)
Մահվան վայրԳոլդ Քոստ
Քաղաքացիություն Պայմանագրային Օման և  ԱՄԷ
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Արաբական Էմիրությունների նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Ruler of Dubai?
 Sheikh Maktoum bin Rashid Al Maktoum Վիքիպահեստում

Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում (արաբ.՝ مكتوم بن راشد آل مكتوم) կամ Մաքթում III (օգոստոսի 15, 1943(1943-08-15)[1], Al Shindagha, Դուբայ, ԱՄԷ - հունվարի 4, 2006(2006-01-04)[2][1], Գոլդ Քոստ), Դուբայի էմիրը 1990-2006 թվականներին, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետը 1971-1979 և 1990-2006 թվականներին։

1971 թվականի դեկտեմբերի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Սահմանադրության ընդունումից հետո Մաքթում իբն Ռաշիդը դարձել է նոր երկրի առաջին վարչապետը։

1979 թվականի ապրիլի 25-ին նա հրաժարական է տվել իր հոր՝ Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթումի օգտին։ Երբ 1990 թվականի հոկտեմբերի 7-ին նրա հայրը մահացել է, նա կրկին դարձել է վարչապետ և միաժամանակ նույն պաշտոնը ստանձնել Դուբայի էմիրությունում։

Մաքթումը մահացել է 2006 թվականի հունվարի 4-ին Ավստրալիա կատարած այցի ժամանակ[3][4]։ Նրա մահվան կապակցությամբ ԱՄԷ-ում 40-օրյա սուգ է նշանակվել։

Շեյխա Ալիա բինթ Խալիֆա ալ Մաքթումը ալ Մաքթումի կինն է եղել մինչև նրա մահը 2006 թվականին։ Նրանք ամուսնացել են 1971 թվականի մարտի 12-ին[5][6]։

Ալ Մաքթումի և Ալիա բինթ Խալիֆ բին Սայիդ Ալ Մաքթումը[7] դուստրն է Լատիֆա բինթ Մաքթում Ալ Մաքթումը[8][9][10] (ծնվել է 11 փետրվարի 1985 թվական)[11]։ Ապրում Դուբայի հանրային կյանքից հեռու։ Շեյխա Լատիֆա բինթ Մաքթումը հիմնադրել է արվեստի կենտրոն՝ Tashkeel Dubai[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Sheik Maktoum; World-Renowned Horseman // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2006. — ISSN 0190-8286; 2641-9599
  3. «Sheikh Maktoum Bin Rashid Al Maktoum dies». gulfnews.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  4. «Dubai's ruler Maktoum is buried». 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին – via news.bbc.co.uk.
  5. ARR: Arab Report and Record. Economic Features, Limited. 1971. էջ 136. «Shaikh Maktoum bin Rashid al-Maktoum, the Ruler's heir, married a cousin, Alia bint Khalifa, on 12 March.»
  6. Champ, Genna (2009 թ․ մարտի 17). «Family Pictures». The National. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Portrait of a Nation (PDF). Abu Dhabi: Abu Dhabi Music & Arts Foundation. 2016. էջ 59. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 1-ին.
  8. «SHEIKHA LATEEFA, PRINCESS OF ARTS». 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  9. «Dubai royal family welcomes baby girl». Khaleej Times. 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  10. Day, Emma (2018 թ․ փետրվարի 4). «Dubai's royal family just got a little bit bigger...». Emirates Woman. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  11. «Lateefa Bint Maktoum». Artiana. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  12. «About Tashkeel». Tashkeel. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  13. Lubna Al Midfa (2008 թ․ հունվարի 29). «A space for art». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]