Մարտիրոս Գևորգյան էֆենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտիրոս Գևորգյան էֆենդի
ԾննդավայրՉնգուշ ավա­ն
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՀեր­բերտ Էտ­կին­սո­նի հի­վան­դա­նո­ցի դե­ղա­տան վա­րի­չ

Մարտիրոս Գևորգյան էֆենդի, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տիգրանակերտի նահանգի Տիգրանակերտի գավառի Չնգուշ ավանում։ Բարձրագույն դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1909 թվականին, երբ Խար­բերդ և Մե­զի­րե քաղաքների արանքում կառուցվել ու բացվել է հայասեր դոկտոր Հերբերտ Էտկինսոնի նոր և ժամանակակից հիվանդանոցը, Մարտիրոսն ընդունել է դրա հարուստ դեղատան վարիչի պաշտոնը։

1915 թվականի դեկ­տեմ­բե­րի 23-ին մահացել է դոկտոր Էտկինսոնը և հիվանդանոցի կառավարումն անցել է տիկին Էտկինսոնի ձեռքը։ Մի քանի օր անց թուրք ոստիկանները շրջապատել են հիվանդանոցը և ձերբակալել ու տարել 15 երիտասարդների, այդ թվում՝ Մարտիրոսին։

Տիկին Էտկինսոնը գիշերով, իր հետ վերցնելով 9-ամյա որդի Հենրիին, գնացել է ոստիկանապետի մոտ և ամեն ջանք թափելով ազատել բոլոր ձերբակալվածներին ու հիվանդանոց վերադարձրել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։