Մարտին Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Շահբազյան
Ծնվել էհունիսի 25, 1940(1940-06-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 28, 2010(2010-11-28) (70 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՆար-Դոսի անվան թիվ 14 դպրոց
Մասնագիտությունլրագրող

Մարտին Շահբազյան (հունիսի 25, 1940(1940-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2010(2010-11-28)), լրագրող, լուսանկարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Շահբազյանը ծնվել է Երևանում[2]։ 1958 թվականին ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը։ 6-րդ դասարանից հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ։ Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ[3]։ 1966 թվականից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում։ 1974-1976 թվականներին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում՝ որպես սեփական թղթակից։ 1976-2001 թվականներին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում։ 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը։ Բազմիցս մասնակցել է միջազգային և հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ[4]։ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը[5] «Ռոյթերս» գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ աշխարհի մի շարք երկրներում։

2004 թվականի դեկտեմբերի 24-ին ստացել է «Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ»-ը[6]։ Եղել է Հայաստանի նախագահների անձնական լուսանկարիչը[7][8]։ Մահացել է 2010 թվականի նոյեմբերի 28-ին, 70 տարեկան հասակում[9][10][11][12][13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Martin Shahbazyan - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  2. «AV Production - Մարտին Շահբազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  3. «Մարտին Շահբազյան» (PDF). lratun.am. 25․06․2021. Վերցված է 25․06․2021-ին.
  4. «Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  5. «Մարտին Շահբազյան. «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու ես - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  6. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  7. «Մարտին Շահբազյան». Azat TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  8. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  9. «Մահացել է Հայաստանի նախագահների անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  10. «Մարտին Շահբազյան Bavnews․am». Bavnews․am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  11. «ՇԱՀԲԱԶՅԱՆ, ՄԱՐՏԻՆ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  12. «Երկիր Մեդիա». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  13. Tatev. «Մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը». yerevan.today. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  14. Իրազեկ.am. «Մարտին Շահբազյան - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]