Մարտական գրադարանավարները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտական գրադարանավարները
戦う司書
Մանգա
Անիմե

Tatakau Shisho (ճապ.՝ 戦う司書 Տատակաու Սիսյո, Մարտական գրադանավարները), ճապոնական վեպ, որի հեղինակը Իսիո Յամագատան է, իսկ պատկերազարդողը՝ Սիգեկի Մաեսիման։ Սերիաները սկսեցին հրապարակվել միանգամից առաջին հատորում 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Սյուեյսյա հրատարակչության կողմից, իսկ 2010 թվականի հունվարի 22-ին թողարկվել են վեպի բոլոր 10 հատորները։ Նույն հրատարակչության կողմից վեպի մոտիվներով սկսեց թողարկվել Կոկոնոցու Սինոխարիի հեղինակային մանգան, որը թողարկվել է Ultra Jump Egg թերթում 2008 թվականի մարտից մինչև 2009 թվականի հոկտեմբեր։ David Production ստուդիոյի կողմից թողարկված անիմե-ադապտացիան առաջին անգամ տրանսլյացիայի է ենթարկվել Ճապոնիայում 2009 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2010 թվականի ապրիլի 2-ը։ Ավելի ուշ սերիալը լիցենզավորվել է Sentai Filmworks ընկերության կողմից ԱՄՆ-ի տարածքում հեռարձակման համար[1]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում աշխարհում, որը գտնվում է Բանտորա աստծու իշխանության տակ, այդպիսով մարդը մահից հետո դառնում է գիրք, որտեղ գտնվում է նրա ողջ պատմությունը։ Այդպիսի գրքերը պահվում են Բանտորի գրադարանում, որը պետք է չարագործներից պաշտպանեն զորեղ կախարդները։ Հիմնականում մեծ վտանգ է գրադարանին ներկայացնում «Աստվածային սեր» կրոնական աղանդը, որը օգտագործում է իր երկրպագուներին, որպես թնդանոթի միս։ Սյուժետի զարգացման ընթացքում երևում է աշխարհը լի ցավերով և տառապանքներով, անարդարությամբ և սեփական ցանկություններով։ Նունյնիսկ այդ աշխարհում մնում են հույսի շողեր սարսափելի գաղտնիքների և դավադրությունների կողքին։

Կերպարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեսետա Համյուցու (ճապ.՝ ハミュッツ=メセタ Համյուցցու Մեսետա)
Բանդորա գրադարանում տնօրենի պարտականությունները կատարող։ Սովորաբար հանգիստ է, բայց լցված է կռվի տենչով և միշտ փնտրում է ուժեղ հակառակորդ։ Անցյալում նա Մատալաստի հետ հարաբերությունների մեջ էր։ Օգտագործում է պարսատիկ, որը միշտ կապած է նրա աջ դաստակի վրա որպես գլխավոր զենք։ Պարսատիկի օգնությամբ նա կռվի ժամանակ մեծ ճշտությամբ քարեր է նետում հակառակորդների վրա հեռու տարածքներից։ Կարող է հակառակորդի վրա գցել ահռելի առարկաներ, չնայած դրան՝ խփելու արագությունը կարող է հասնել ձայնի արագությանը։ Նրա գլխավոր ընդունակությունը՝ «Սենսորային մանրաթելերը», օգնում է Խամյուցուին հետևել ինչ-որ մեկին հեռավոր տարածությունից 50 կիլոմետր շառավղով՝ օգտագործելով ավելի քան միլիարդ ճառագայթող ալիքներ։ Սակայն Համյուցուն զզվանք է տածում իր հանդեպ և երազում է սիրո մասին։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • Մատալաստ Բալորի (ճապ.՝ マットアラスト=バロリー Մատարասուտո Բարորի։)
Առաջին դասի մարտական գրադարանավար, հինգ ամենաուժեղ կախարդներից մեկը։ Սովորաբար հագնում է սև կոստյում և կատելոկ։ Ունի հասարակ և ընկերասեր բնավորություն, հայտնի է մարդկանց որպես սուտասան։ Նախկինում նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր Համյուցուի հետ։ Օգտագործում է ատրճանակ, որպես գլխավոր զենք, ինչպես նաև գործում է ռեվոլվերով և հակատանկային հրացանով։ Նրա կախարդական ընդունակությունը նրանում է, որ նա կարող է տեսնել ապագան երկու վայրկյանում, որը նրան տալիս է մեծ առավելություն թշնամու հետ կռվում՝ կանխատեսելով նրա շարժումները։ Այն քիչ մարդկանցից է, ով գիտի երկնքի գաղտնիքը և պաշտպանում է այն։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • Միլեպոչ Ֆինեդել' (ճապ.՝ ミレポック=ファインデル Միրեպոկու Ֆաինդերու )
Երրորդ դասի մարտական գրադանավար և Նոլոտիի ուսուցիչ։ Մի ժամանակ ծառայում էր կայսերական գվարդիայում որպես սպա և տեղափոխվել է գրադարանում ծառայելու։ Բնավորությամբ շատ խիստ է և միշտ մարտական համազգեստ է կրում։ Որպես զենք օգտագործում է թուր և ատրճանակ։ Մարտի համար ոչ բավարար փորձի պատճառով, իր վրա է վերցնում օգնականի դերը։ Նրա կախարդական ընդունակությունը այն է, որ անկախ հեռավորությունից կարող է շփվել մարդու հետ, եթե գիտի նրա անունն ու արտաքին տեսքը։ Սիրահարված է Վոլկենին։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • Վոլկեն Մաչմանի (ճապ.՝ ヴォルケン=マクマーニ Վորուկեն Մակումա:նի)
Երիտասարդ մարտական գրադարանավար է։ Ունի կանաչ մազեր, կրում է դասական մարտական գրադարանավարի համազգեստ։ Լցված է արդարության զգացումով։ Որպես զենք օգտագործում է սուր սկավառակներ, որոնք նա ամբողջությամբ կարող է ղեկավարել։ Նրա կախարդական ընդունակությունն այն է, որ կարող է խաբկանքն օգտագործել այնպես, որ իր նմանակներից ստեղծի մի քանի հատ և հակառակորդին շփոթության մեջ գցի։ Արդարության հանդեպ ուժեղ զգացման պատճառով կասկածում է Խամյուցուին գործողությունների ճշտության մեջ։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • Նոլոտի Մալչե (ճապ.՝ ノロティ=マルチェ Նորեոտի Մարուտե )
Սովորում է որպես մարտական գրադանավար։ Շատ ուժեղ է ձեռնամարտում։ Նոլոտին շատ կենսուրախ է և չի ցանկանում սպանել թշնամիներին։ Նա ծնվել է կայսրությունից ոչ հեռու մի կղզում և դաստիարակություն է ստացել հորից, ով եղել է գյուղի գլխավոր։ Հոր մահից հետո, նրան վտարում են գյուղից և արդյունքում Նոլոտին դառնում է մարտական գրադարանավար։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • Մոկանիա Ֆլուրու (ճապ.՝ モッカニア=フルール Մոկանիա Ֆուրու:րու )
Ամենաուժեղ մարտական գրադարանավարներից է Խամյուցուի հետ միևնույն շարքում։ Նա միայնակ տղամարդ է և վախենում է իր ընդունակություններից։ Բանդորա գրադարանի և կայսրության միջև պատերազմի ժամանակ նա սպանել է շատ մարդկանց, այդ պատճառով իրեն զգում է շատ մեղավոր և արդյունքում փակվում է լաբիրինթի խորքում՝ գրադարանի տակ։ Կարող է ղեկավարել մրջյունների բանակին։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • 'Իլեա Կիծի (ճապ.՝ イレイア=キティ Իրեյնա Կիտի )
Մարդական գրադարանավարներից ավագն է և ամենաուժեղը։ Նրա գլխավոր առաջադրանքը մնացած մարտական գրադարանավարներին սովորեցնելն է։ Ինքը՝ Իլեյան, շատ բարի է, ընկերասեր և վաստակել է բոլոր մնացած գրադարանավարների վստահությունն ու հարգանքը։ Տիրապետում է մեծ ուժի, որը թույլ է տալիս նրան հեշտությամբ վերցնել մեծ առարկաներ, կռվում է սովորաբար ձեռնամարտով։ Իր կախարդական ընդունակությունը այն է, որ նա կարողանում է կառավարել առարկաների ժամանակը, բայց դրանք պետք է լինեն նրա տեսողության սահմանում։ Կարող է նաև ամբողջությամբ կանգնեցնել ժամանակը, բայց չի կարող ինքը շարժվել, Իլեան օգտագործում է ժամանակի կանգնեցում, որպեսզի գնահատի իրավիճակը, որը նրան կռվում դարձնում է գրեթե անհաղթելի։
Սեյու։ (Հոլանդերեն)
  • Կաչուա, դրախտի կառավարիչ (ճապ.՝ カチュア=ビーインハス Կատյուա Բի:ինհասու)
«Աստվածային սեր» աղանդի ներկայիս ղեկավարն է, ընդունակ է բեկել լույսը՝ այդպիսով ծածկելով իր դեմքը։ Նա պատերազմում է մարտական գրադանավարների հետ, բայց իրականում գաղտնի կերպով համագործակցում է Խամյուցուի հետ, որպեսզի պահպանի երկնքի գաղտնիքը։
  • Կոլիո Տոնիես (ճապ.՝ コリオ=トニス Կորիո Տոնիսու )
Իրեն մարդ չի համարում, նրանցից մեկն է, ում «Աստվածային սեր» աղանդի անդամները ընտելացրել են պայթուցիկի, որպեսզի ուղարկեն գրադարան և սպանել տան Խամյուցուին։ Հավաքում է գրքերի տարբեր պատառիկներ, որոնք ներկայացնում են ապագան տեսնելու կարողությամբ Սիրոն անունով աղջկա սիրո մասին ողբերգական պատմություններ։
Սեյու։ (Հոլանդերեն)

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակման ամսաթիվ ISBN
1 2009 թվականի փետրվարի 19[2] ISBN 978-4-08-877589-0
2 2009 թվականի հուլիսի 17[3] ISBN 978-4-08-877692-7
3 2009 թվականի նոյեմբերի 19[4] ISBN 978-4-08-877768-9

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Anime News Network կայքի ներկայացուցիչը նշում է, որ պարզ երևում է, թե ինչպես են անիմեի հեղինակները ձգտել իրենց ստեղծագործությունից գլուխգործոց ստեղծել, սակայն, սկսած երկրորդ և երրորդ սերիաներից, անիմեն դառնում է պարզապես ոչինչ։ Սյուժեում քաղաքական, կրոնական կուտակում է, որի արդյունքում կատարելության փոխարեն ստացվել է քաոս։ Չնայած դրան՝ գլխավոր հերոսուհին հետաքրքիր է, ինչպես նաև սերիալի կուլմինացիան կլանող է ստացվել[5]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի երաժշտությունը գրել է Յոսիխիսա Խիրանոն։

Բացում

Փակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sentai Filmworks Licenses The Book of Bantora» (անգլերեն). Anime News Network. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  2. «戦う司書と恋する爆弾 1» [Tatakau Shisho to Koisuru Bakudan 1] (ճապոներեն). Shueisha. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «戦う司書と恋する爆弾 2» [Tatakau Shisho to Koisuru Bakudan 2] (ճապոներեն). Shueisha. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «戦う司書と恋する爆弾 3» [Tatakau Shisho to Koisuru Bakudan 3] (ճապոներեն). Shueisha. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Tatakau Shisho - The Book of Bantorra Episodes 1-6 Streaming» (անգլերեն). Anime News Network.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]