Մարկուս Յուրգենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Յուրգենսոն
էստ․՝ Markus Jürgenson
Քաղաքացիությունը  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1] (36 տարեկան) կամ սեպտեմբերի 19, 1987(1987-09-19) (36 տարեկան)
Ծննդավայր Տիռավեռե, Նիո, Տարտումաա, Էստոնիա[2]
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2002—2003 Էստոնիա Տամմեկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2006 Էստոնիա Տամմեկա 66 (6)
2004  Էստոնիա Տամմեկա-2 14 (10)
2007—2008 Էստոնիա ՏՖՄԿ 52 (8)
2007  Էստոնիա ՏՖՄԿ-2 11 (1)
2009—2016 Էստոնիա Ֆլորա 252 (37)
2009—2011  Էստոնիա Ֆլորա-2 6 (1)
2017 Ֆինլանդիա ՎՊՍ 23 (2)
2018— Էստոնիա Լևադիա 34 (1)
Ազգային հավաքական
2006—2008 Էստոնիա Էստոնիա (մինչև 21) 6 (0)
2010 Էստոնիա Էստոնիա (մինչև 23) 1 (0)
2010—2016 Էստոնիա Էստոնիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14.1.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 22.12.2017

Մարկուս Յուրգենսոն (էստ․՝ Markus Jürgenson, սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1] կամ սեպտեմբերի 19, 1987(1987-09-19), Տիռավեռե, Նիո, Տարտումաա, Էստոնիա[2]), էստոնացի ֆուտբոլիստ, «Լևադիա» ակումբի աջ պաշտպան։ Հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Յուրգենսոնը «Տամմեկա» (Տարտու) ակումբի սան է։ Ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 2003 թվականին առաջին լիգայում, իսկ 2005 թվականին՝ բարձրագույն դիվիզիոնում։ 2007 թվականին տեղափոխվել է Տալլինի ՏՖՄԿ, որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան։

2009 թվականին տեղափոխվել է Տալլինի «Ֆլորա»[3], որի կազմում հանդես է եկել ութ մրցաշրջան և այդ ընթացքում անցկացրել է ավելի քան 250 խաղ, դարձել է երկրի եռակի չեմպիոն, բազմակի մրցանակակիր և Էստոնիայի գավաթակիր[4]։

2017 թվականին հանդես է եկել Ֆինլանդիայի առաջնությունում ՎՊՍ ակումբի կազմում[5]։

2018 թվականին տեղափոխվել է «Լևադիա»։ 2018 թվականին դարձել է Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր, Էստոնիայի գավաթակիր և Սուպերգավաթի դափնեկիր։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Էստոնիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։

Ազգային հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի դեկտեմբերի 18-ին Չինաստանի դեմ խաղում[6]։  2010 թվականի դեկտեմբերին անցկացրել է երկու հանդիպում, այնուհետև մինչև 2014 թվականը հանդես չի եկել հավաքականում։ Հավաքականում վերջին խաղն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին Սենտ Կիտս և Նևիսի հավաքականի դեմ։ Ընդհանուր առմամբ Մարկուս Յուրգենսոնն ազգային հավաքականում անցկացրել է ինը խաղ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնիայի չեմպիոն (3) – 2010, 2011, 2015
  • Էստոնիայի գավաթակիր (5) – 2009, 2011, 2013, 2016, 2018
  • Էստոնիայի Սուպերգավաթակիր (6) – 2009, 2011, 2012, 2014, 2016, 2018

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Կալլե Յուրգենսոնը (ծնվ․՝ 1960), պահպանողական քաղաքական գործիչ, Ռիյգիկոգուի 7-9 գումարումների պատգամավոր (1992-2003) «Իսամաալիյթ» կուսակցությունից, նախկինում ներկայացրել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը։ Հորեղբայրը՝ Տոյվո Յուրգենսոնը (ծնվ․՝ 1957), եղել է պատգամավոր և Էստոնիայի կառավարության նախարար։ Պապը՝ Ակսել Յուրգենսոնը (1928-1985), Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://jalgpall.ee/koondis/koosseis/player/6622
  3. «Markus Jürgenson siirdus FC Florasse» (Estonian). Soccernet.ee. 2008 թ․ նոյեմբերի 16.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Flora lõpetas koostöö kahe tänavu koondist esindanud mehega» (Estonian). Soccernet.ee. 2016 թ․ նոյեմբերի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Lõpuks ametlik: Jürgenson on Vaasa mees». Soccernet.ee. 2017 թ․ փետրվարի 10.
  6. Football MATCH: 18.12.2010 China v Estonia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Յուրգենսոն» հոդվածին։