Մարկազիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MarcassiteII.jpg

Մարկազիտ (ուշ լատ․ marcasita, բառն ունի պարսկական ծագում), ճառագայթող հրաքար, միներալ, բնական ծծմբային երկաթի (FeS2) բազմաձև տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է նիզակաձև, հաճախ բարդ կրկնաբյուրեղներ, կատարանման մակաճումներ, կլորավուն կոնկրեցիաներ կամ սև մրախառը զանգվածներ։ Գույնը՝ լատունի դեղին, փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 6-6, 5, խտությունը՝ 4900 կգ/3։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում սպիրիտի, պիրոտինի և այլ սուլֆիդների հետ միասին։ Օգտագործվում է ծծմբաթթու ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png