Մարի-Լուիզ Գարագաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի-Լուիզ Գարագաշ
ԾննդավայրՍտամբուլ
Մասնագիտություներգչուհի

Մարի-Լուիզ Գարագաշ, հայ օպերային երգչուհի, լիրիկական սոպրանո։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը՝ սովորելով Ամերիկյան իգական կոլեջում։ Երգի դասեր է առել օտարերկրյա հայտնի երգիչներից։ 1935-ին Սոֆիայում հանդես է եկել «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերով։ Ապա մեկնել է Միլան, կատարելագործել արվեստը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 233.