Մարիա Քվիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Քվիստ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1879(1879-09-05)[1][2]
ԾննդավայրÖvraby, Շվեդիա[1][3][2]
Մահացել էհոկտեմբերի 9, 1958(1958-10-09)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրVästerled, Շվեդիա[1]
ԳերեզմանHasslö[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, Q98417617? և women's rights woman
ԱմուսինFabian Månsson?[1][2]
Զբաղեցրած պաշտոններքաղաքային խորհրդի անդամ
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունCountry Association for Women's Suffrage?[2]
 Maria Qvist Վիքիպահեստում

Մարիա «Մայա» Մոնսոն (շվեդ.՝ Maria «Maja» Månsson, ի ծնե` Քվիստ (շվեդ.՝ Qvist, սեպտեմբերի 5, 1879(1879-09-05)[1][2], Övraby, Շվեդիա[1][3][2] - հոկտեմբերի 9, 1958(1958-10-09)[1][2], Västerled, Շվեդիա[1]), շվեդ կին քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և նրա «Երիտասարդների լիգայի» ակտիվ մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Քվիստը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 5-ին զինվորականի ընտանիքում, որտեղ նա 11 եղբայրներից և քույրերից ավագն էր։ Նմանատիպ ընտանեկան ծագմամբ շատ աղջիկներ այդ ժամանակ չեն ստացել պաշտոնական կրթություն։ Բայց դպրոցից հետո Մարիան մասնակցել է Մալմյո քաղաքում անցկացված փոքր գյուղական դպրոցների ուսուցիչների ներածական դասընթացին։ Այնուհետև հաճախել է նաև Գվիլանի ժողովրդական ավագ դպրոց, որը Շվեդիայի ամենահին նմանատիպ ուսումնական հաստատություններից է։ Մարիան 15 տարեկանից ստիպված էր աշխատել՝ հիմնականում Սկոնեում որպես աղախին կամ սպասավորուհի, սակայն արդեն 25 տարեկանում նա լիովին նվիրվել է քաղաքական գործունեությանը[4]։ Նրա քաղաքական համոզմունքները իրեն մղել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն անդամագրվելու և 1902 թվականին կանանց ընտրական իրավունքի համար ազգային ասոցիացիային անդամագրվելու։ Մյուս համախոհների հետ Քվիստը Ստոկհոլմում հիմնել է կին-տնաշխատողների ասոցիացիան և 1904 թվականին դարձել նրա առաջին նախագահը։ 1910 թվականին դարձել է առաջին կինը, որն ընտրվել է Եվլեի քաղաքային խորհրդում[5]։

Մարիա Քվիստը մտահոգված էր, հատկապես, կանանց իրավունքներով և պայքարել է կին աշխատավորների իրավունքների, աշխատանքային ժամի սահմանափակման և աշխատողների կրթության համար[6]։

Դարասկզբին ծանոթացել է ձախ լրագրող, գրող և նախկին զինվորական Ֆաբիան Մոնսոնի հետ։ Նրանք սկսել են ապրել միասին, բայց պաշտոնապես չեն ամուսնացել։ Դա բողոք էր այն ժամանակվա ամուսնական օրենքների դեմ, քանի որ կանայք ամուսնանալով կորցնում էին ինչպես պատասխանատվությունը, այնպես էլ ունեցվածքը։ Նրանց հարաբերությունները համապատասխանել են քաղաքացիական ամուսնության շվեդական տարբերակին։ Ավելի ուշ` 1922 թվականին, երբ Ֆաբիանը դարձել է 50 տարեկան, նրանք արքեպիսկոպոս Նատան Սյոդերբլոմին խնդրել են օրհնել իրենց հարաբերությունները։ Նրանք ամուսնացել են 1925 թվականին[7]` Շվեդիայի ամուսնության օրենքների փոխվելուց հետո։ Ամուսիններն ունեցել են նույն քաղաքական համոզմունքները. երկուսն էլ եղել են սոցիալ-դեմոկրատական երիտասարդական լիգայի վարչության անդամներ դրա հիմնադրման պահից։ Մարիան նաև կարևոր ներդրում է ունեցել Ֆաբիանի աշխատանքում` ուսումնասիրելով պատմական փաստերը, ինչպես նաև կարդալով և տպագրելով նրա աշխատանքները[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 K Fabian Månsson (շվեդերեն) — 1917.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Maria Qvist 1879-09-05 — 1958-10-09 Politiker, fackföreningsgrundare, kvinnosakskvinna
  3. 3,0 3,1 3,2 Qvist, Maria, f. 1879 i Övraby Hallands län, Hushållerska (շվեդերեն)Riksarkivet.
  4. «Våra kvinnliga stadsfullmäktige» (PDF). IDUN (Illustrerad tidning för kvinnan och hemmet) (շվեդերեն). Stockholm, Sweden. 1910 թ․ դեկտեմբերի 25. էջ 638. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Våra kvinnliga stadsfullmäktige» [Our female city council members] (PDF). Dagny, Tidning för svenska kvinnorörelsen (շվեդերեն). Stockholm, Sweden. 1910 թ․ դեկտեմբերի 22. էջեր 589–591. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  6. 6,0 6,1 Zättlin, Agneta (2006-12). «Maria Månssons arkiv». Nationell Arkivdatabas. Riksarkivet. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  7. 1932 census // 1932 census. — 1932.