Մարիա Չեխովա (սուֆրաժիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Չեխովա
Ծնվել էհունվարի 18, 1866(1866-01-18)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 8, 1934(1934-04-08) (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, մանկավարժ և սուֆրաժիստ

Մարիա Ալեքսանդրովնա Չեխովա (ծննդյամբ՝ Արգամակովա, հունվարի 18, 1866(1866-01-18), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 8, 1934(1934-04-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սոցիալիստ-ֆեմինիստ, սուֆրաժիստ և մանկավարժ, «Կանանց միություն» ամսագրի խմբագիր։ 1905 թվականին հիմնադրել է Կանանց իրավահավասարության միությունը։ Կազմակերպել է հանրագիր (պետիցիա) կանանց ընտրական իրավունքի համար և ընդգրկվել 1908 թվականի վերջին կայացած առաջին «Համառուսական կանանց համագումարի» կազմկոմիտեի կազմում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Չեխովան ծնվել է 1866 թվականի հունվարի 18-ին, Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։ Մայրը մահացել է, երբ նա վեց տարեկան է եղել։ 1877 թվականին հայրը կրկին է ամուսնացել։ 1880 թվականին հորը տեղափոխել են աշխատանքի Իրկուտսկ, իսկ Մարիան տատիկի հետ մնացել է ապրելու Սանկտ Պետերբուրգում։ 1886 թվականին Մարիա Արգամակովան ավարտել է մանկավարժական դասընթացները՝ մաթեմատիկա մասնագիտությամբ։ 1889 թվականին նա Սանկտ Պետերբուրգում հիմնել է իր սեփական դպրոցը, որը գոյատևել է մինչև 1916 թվականը։

1890 թվականին նա ամուսնացել է Նիկոլայ Չեխովի հետ։ 1890-1904 թվականներին Չեխովները բնակվել են գավառում, որտեղ հիմնել են մի քանի դպրոցներ։ Նրանք ունեցել են չորս դուստր և երեք որդի։ 1904 թվականին տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ընդունվել են տեղական ուսուցիչների միության մեջ[1]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի փետրվարին Չեխովան մասնակցել է Կանանց իրավահավասարության միության ստեղծմանը, եղել է դրա քարտուղարը և նստել կենտրոնական բյուրոյում։ Նրա ամուսինը բյուրոյի միակ տղամարդ անդամն է եղել։ 1908-1910 թվականներին Մարիա Չեխովան եղել է Ռուսաստանի կանանց իրավահավասարության լիգայի նախագահը[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ruthchild, Rochelle Goldberg Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe : 19th and 20th Centuries Europe: 19th and 20th centuries. — New York: Central European University Press, 2005. — С. 95—96. — ISBN ISBN 978-963-7326-39-4