Մարթա Քրիստոֆերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Քրիստոֆերսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝նորվ.՝ Marthe Kristoffersen
Մասնագիտացում՝դահուկորդ և cross-country skiing coach
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 11, 1989(1989-08-11) (34 տարեկան)
Ծննդավայր՝Կարլսյո, Թրոմս, Նորվեգիա
165 սանտիմետր

Մարթա Քրիստոֆերսեն, (նորվ.՝ Marthe Kristoffersen, օգոստոսի 11, 1989(1989-08-11), Կարլսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, Վանկուվերում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի մասնակից, Աշխարհի գավաթի մասնակից։ Ունիվերսալ, հաջող հանդես է գալիս սպրինտային և դիստանցիոն մրցավազքերում[1]։

Աշխարհի գավաթում Քրիստոֆերսենը առաջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին, իսկ արդեն 2008 թվականի նոյեմբերին տարել է իր առաջին հաղթանակը աշխարհի գավաթում, էստեֆատ ոճում[2][3]։ Ընդամենը ունի երկու հաղթանակ աշխարհի գավաթում, երկուսնել էստեֆատ ձևում, անհատական՝ 10 կմ մրցավազքում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Քրիստոֆերսենի լավագույն ձեռքբերումը  ընդհանուր առմամբ եղել է Աշխարհի գավաթի 2009 թվականից 2010 թվականների մրցաշրջանում, որտեղ զբաղեցրել է 12-րդ տեղը։

2010 թվականին Վանկուվերում տեղի ունեցած օլիմպիական խաղերում մասնակցել է երկու մրցավազքի, 10 կմ ազատ մրցավազքում զբաղեցրել է 48-րդ տեղը, 30 կմ զանգվածային մեկնարկում զբաղեցրել է 20-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է երկու աշխարհի առաջնության, լավագույն արդյունքը եղել է 2009 թվականին, էստեֆատ ոճում զբաղեցրել է 4-րդ տեղը, անհատական մրցավազքերում 8-րդ տեղից բարձր հորիզոնական չի գրավել։

Օգտագործում  է Atomic ընկերության արտադրված դահուկներ և կոշիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кристофферсен Марте / KRISTOFFERSEN Marthe». news.sportbox.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  2. «Марта Кристофферсен - Sports.ru». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  3. «Марта Кристофферсен - Зимние виды спорта - СПОРТ-ЭКСПРЕСС». winter.sport-express.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]