Մարգե Կըրկյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգե Կըրկյաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 8, 1974(1974-05-08)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Ռակվեռե, Էստոնիա

Մարգե Կըրկյաս (էստ․՝ Marge Kõrkjas, մայիսի 8, 1974(1974-05-08)[1], Ռակվեռե, Էստոնիա)[2], էստոնացի պարաօլիմպիկ լողորդ՝ տեսողության խանգարումով, ով չորս պարաօլիմպիկ խաղերում յոթ մեդալ է նվաճել[3]։

Մրցակցային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռակվեռեում ծնված[2] Կըրկյասն առաջին անգամ մասնակցել է 1992 թվականի Բարսելոնայի պարաօլիմպիկ խաղերին, որտեղ նվաճել է արծաթե մեդալ՝ կանանց 50 մ Բ2 ազատ ոճում և բրոնզե մեդալ կանանց 100 մ Բ2 ազատ ոճում[4]։ 1996 թվականի խաղերին պատրաստվելու համար նա մարզվել է առողջ լողորդների հետ՝ խոսելով դրա մասին այսպես. «Նրանք անընդհատ աղմուկ էին բարձրացնում։ Մենք սկսեցինք մարզվել միևնույն ժամանակ, դանդաղ և հանգիստ, ոչ ոք չնկատեց մեզ»[5]։ Ատլանտա մեկնելիս նրա մարզիչը Ռայն Պըլդմեն (էստ․՝ Rein Põldme) էր։ Տարտու քաղաքը տարեկան 10,000 էստոնական կրոն էր հատկացնում Կուլմանի լողավազանին, որտեղ մարզվում էր Կըրկյասը, որպեսզի այն վարձակալման հանձնվեր երեխաների ու հաշմանդամ լողորդների օգտագործման համար, բայց պարաօլիմպիկ խաղերի մեկնարկից անմիջապես առաջ նրանք դադարեցրել են ֆինանսավորումը, քանի որ լողավազանը պահանջում էր տարեկան 50,000 էստոնական կրոն ավելացնել լողավազանի հետագա օգտագործման համար[5]։ Խաղերում նա երկու ոսկե մեդալ է նվաճել կանանց 50 մ B2 և 100 մ B2 ազատ ոճում,և մեկ արծաթե մեդալ՝ կանանց 100 մ մեջքի վրա B2 հեռավորությունում[4]։ Նրա մեդալային ստուգարքն օգնել է Էստոնիային մրցումներին մասնակցած 124 երկրների շարքում զբաղեցնել 32-րդ տեղը[3]։ Նա փակման արարողության ժամանակ կրել է Էստոնիայի դրոշը[3]։

2000 թվականին Սիդնեյում կայացած պարաօլիմպիկ խաղերում նա արծաթե մեդալ է նվաճել կանանց 50 մետր S12 ազատ ոճում։ 2004 թվականին Աթենքի պարաօլիմպիկ խաղերում նա արծաթե մեդալ է նվաճել կանանց 50 մետր S12 ազատ ոճում[4]։ Մինչև խաղերից նրա վերադարձը, շատ գործընկերներ աշխատավայրում տեղյակ չէին լողավազանում նրա հաջողությունների մասին[6]։ Ի պատիվ նրա հաջողության, Էստոնիայի կառավարությունը նրան պարգևատրել է 100,000 էստոնական կրոն (մոտ 6400 եվրո)[7]։ Աթենքի խաղերից հետո նա նաև ընդունելություն է կազմակերպել Տարտուի քաղաքապետարանում[8]։ 2004 թվականի խաղերից հետո նա վստահ չէր, արդյոք կփորձի երկիրը ներկայացնել 2008 թվականի պարաօլիմպիկ խաղերում[6]։

Նա մեդալների ընդհանուր քանակով Էստոնիայի ամենատիտղոսակիր պարաօլիմպիկ մարզիկն է[6]։

Երբ կառավարությունը քննարկում էր օրենքների փոփոխությունը, նա մասնակցում էր օլիմպիականներին, պարաօլիմպիկ մարզիկներին երկրի կողմից տրամադրվող նպաստների բաշխման վերաբերյալ բանավեճին[9]։ Նա երկրի մյուս մրցակիցների համար համարվում է ընդօրինակման տիպար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 2,0 2,1 «Kõrkjas, Marge» (Estonian). ESBL. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «Marge Kõrkjaselt paraolümpia lõpuks veel üks kuldmedal» (Estonian). Estonia. 1996 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Marge Korkjas». Paralympic.org. International Paralympic Committee. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին..
  5. 5,0 5,1 5,2 Jõesaar, Anu (1996 թ․ սեպտեմբերի 2). «Marge Kõrkjas loodab vaikselt maa peale tulla» (Estonian). Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 Rebane, Mari (2004 թ․ սեպտեմբերի 28). «Mitmekordne olümpiavõitja marge kõrkjas tahaks veidi puhata» (Estonian). Estonia. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Virumaa Nädalaleht» (Estonian). Estonia: Vnl.ee. 2004 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Ateena paraolümpiamängude hõbemedalivõitja Marge Kõrkjas ja tema treener Eric Roots vastuvõtul Tartu raekojas» (Estonian). Estonia: Tartu Linnavalitsus, Raekoda. 2004 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Virumaa Nädalaleht» (Estonian). Estonia: Vnl.ee. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Marge Korkjas International Paralympic Committee

Կենսագրություն ESBL-ից

Marge Kõrkjas Արխիվացված 2023-03-25 Wayback Machine Էստոնիայի պարաօլիմպիկ կոմիտե Արխիվացված 2023-03-25 Wayback Machine