Մարգարիտա Նիկոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Նիկոլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 27, 1974(1974-05-27) (49 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
170 սանտիմետր
Քաշ՝55 կիլոգրամ

Մարգարիտա Նիկոլյան (մայիսի 27, 1974(1974-05-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դահուկորդ, 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից չորս կատեգորիաներում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Նիկոլյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 27-ին Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)։

Գյումրու մանկապատանեկան մարզադպրոցի կողմից մասնակցել է դահուկավազքի մրցումների[2]։

2002 թվականին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային օլիմպիական խաղերին։ Հանդես է եկել դահուկավազքում, մասնակցել է չորս կատեգորիաներում[2]։

1,48 կմ սպրինտում որակավորման փուլում զբաղեցրել է վերջին՝ 58-րդ տեղը՝ 4 րոպե 13,55 վայրկյան արդյունքով՝ 54,77 վայրկյան զիջելով քառորդ եզրափակիչ դուրս եկած ամենավերջին մարզիկին՝ Ճապոնիայի ներկայացուցիչ Մադոկե Նացումիին[3]։

Դասական ընթացքով 10 կմ մրցատարածությունում զբաղեցրել է նախավերջին՝ 56-րդ հորիզոնականը՝ 46.46,0 արդյունքով՝ 18 րոպե 19,6 վայրկյանով զիջելով հաղթող նորվեգացի Բենտե Սկարիին[4]։

Հետապնդման մրցավազքում 5+5 կմ նախնական փուլում զբաղեցրել է 69-րդ տեղը՝ 17.23,6 արդյունքով և չի հայտնվել եզրափակչի 50 մասնակիցների թվում՝ 2 րոպե 6,4 վայրկյան զիջելով որակավորվածներից վերջինին՝ շվեյցարացի Բրիգիտ Ալբրեխտ-Լորետանին[5]։

Զանգվածային մեկնարկով 15 կմ ազատ ընթացքով մրցատարածությունը չի կարողացել ավարտել․ գնալով վերջին տեղում՝ մրցավազքից դուրս է եկել վերջին քառորդում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Margarita Nikolyan Olympic Results». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 «Olympedia – Margarita Nikolyan». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Olympedia – Sprint, Freestyle, Women». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Olympedia – 10 kilometres, Classical, Women». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Olympedia – 5/5 kilometres Pursuit, Women». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Olympedia – 15 kilometres, Mass Start, Freestyle, Women». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.