Մատիաս Ալմեյդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիաս Ալմեյդա
իսպ.՝ Matías Almeyda
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1973(1973-12-21)[1][2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Արգենտինա Սեմենտո
1989—1991 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991—1996 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 68 (3)
1996—1997 Իսպանիա Սևիլյա 28 (0)
1997—2000 Իտալիա Լացիո 63 (2)
2000—2002 Իտալիա Պարմա 34 (0)
2002—2004 Իտալիա Ինտեր 41 (2)
2004—2005 Իտալիա Բրեշիա 5 (0)
2005—2006 Արգենտինա Կիլմես 10 (0)
2006—2007 Նորվեգիա Լյուն 2 (0)
2009 Արգենտինա Ֆենիքս (Պիլար) 4 (0)
2009—2011 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 63 (0)
1991—2011 Ընդհանուր կարիերայում 318 (5)
Ազգային հավաքական
1996—2003 Արգենտինա Արգենտինա 35 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մատիաս Խեսուս Ալմեյդա, Մատիաս Ջեզուս Ալմեյդա (իսպ.՝ Matías Jesús Almeyda, դեկտեմբերի 21, 1973(1973-12-21)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմեյդան խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Լացիոն», «Ինտերնացիոնալեն», «Պարման»։ Մատիասը ճանաչվել է A Սերիայի լավագույն ֆուտբոլիստ 1997/98 մրցաշրջանում։ Իտալիայի առաջնության ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը դարձել է «Պարմա» — «Լացիո» խաղից հետո, որտեղ աչքի է ընկել 30 մետրից Բուֆոնի դարպասը խփած գոլով։

1996 թվականին Մատիասը հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 1996 թվականի Օլիմպիական խաղերին և 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնություններում։ 2001/02 մրցաշրջանից հետո «Պարմայից» տեղափոխվել է «Ինտեր», որտեղ անցկացրել է 41 հանդիպում երկու մրցաշրջաններում։

2004 թվականին տեղափոխվել է «Բրեշիա», սակայն վատ արդյունքներ ցույց տալով՝ վերադարձել է Արգենտինա։

2007 թվականին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, սակայն արդեն 2009 թվականին վերադարձել է ակումբ, որտեղ սկսել էր կարիերան։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 27-ին նշանակվել է «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ պաշտոնից հեռացած Խուան Խոսե Լոպեսի փոխարեն[4]։ Նրա ղեկավարությամբ արգենտինական ակումբը, որն իր պատմության մեջ առաջին անգամ անցել էր երկրորդ դիվիզիոն, վերադարձել է Պրիմերա՝ զբաղեցնելով առաջին տեսը Պրիմերա Բ Նասիոնալի 2011/12 մրցաշրջանում։ «Ռիվերից» հեռացել է 2012 թվականի նոյեմբերի վերջին[5]։

2013 թվականի ապրիլի սկզբին գլխավորել է «Բանֆիլդը», որը հանդես էր գալիս արգենտինական երկրորդ դիվիզիոնում[6]։ Նրա ղեկավարությամբ ակումբը վերադարձել է բարձրագույն դիվիզիոն՝ զբաղեցնելով վարկանշային աղյուակի առաջին հորիզոնականը Պրիմերա Բ Նասիոնալի 2013/14 մրցաշրջանում։

2015 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է Մեքսիկայի առաջնության «Գվադալահարա» ակումբի գլխավոր մարզիչ[7]։ Նրա գլխավորությաբ ակումբը դարձել է 2017 թվականի կլաուսուրայի չեմպիոն, երկու անգամ հաղթել Մեքսիկայի գավաթի խաղարկություններում՝ Ապերտուրա 2015 և Կլաուսուրա 2017, նվաճել Մեքսիկայի Սուպերգավաթը 2016 թվականին, 2018 թվականին հաղթել ԿՕՆԿԱԿԱՖ Չեպիոնների լիգայում։

2018 թվականի հոկտեմբերի 8-ին պաշտոնապես ներկայացվել է որպես MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս» ակումբի գլխավոր մարզիչ 2019 մրցաշրջանից[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

Որպես մարզիչ

  • Պրիմերա Բ Նասիոնալի հաղթող (2)– 2012, 2014
  • Մեքսիկայի չեմպիոն (1) – Կլաուսուրա 2017
  • Մեքսրիկայի գավաթի դափնեկիր (2) – Ապերտուրա 2015, Կալուսուրա 2017
  • Մեքսիկայի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Tras la renuncia de JJ López, Matías Almeyda será el Director Técnico de River Plate» (իսպաներեն). Sitio Oficial del Club Atletico River Plate. 27.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  5. Rex Gowar (2012 թ․ նոյեմբերի 29). «River coach Almeyda quits citing lack of support». Reuters (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  6. «Almeyda, el nuevo DT de Banfield». TN.com.ar (իսպաներեն). 02/04/2013. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  7. «Matías Almeyda es el nuevo pastor del Rebaño Sagrado». AS México (իսպաներեն). 15 septiembre 2015. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  8. «San Jose Earthquakes hire former Chivas coach Matias Almeyda as new manager». ESPN (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Ալմեյդա» հոդվածին։