Մասնակցի քննարկում:Velvet Bride

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Velvet Bride, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 17:11, 24 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Ներքին հղումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Velvet Bride, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Մի քանի տեխնիկական խորհուրդ՝

  • Արդեն գիտեք, թե ինչպես անել ներքին հղում, եթե բառը հոդվածում, իր ուղիղ ձևով չի օգտագործվում։ Սակայն եթե հոդվածում օգտագործվող բառը, ուղիղ ձևից տարբերվում է միայն, վերջածանցով (կամ նախածանցով) օրինակ ՝ [[Օվերդրայվ|օվերդրայվը]] և [[Ռիթմ-սեկցիա|ռիթմ-սեկցիայի]] կարող եք օգտագործել պարզապես [[օվերդրայվ]]ը և [[ռիթմ-սեկցիա]]յի։ Այդ դեպքում, ամբողջ բառը կլինի հղում և այդպես ավելի հեշտ է աշխատել։
  • Վիքիփեդիայում, բոլոր հոդվածների և դեպի նրանց հղումների առաջին տառը, միշտ մեծատառ է, այսինքն՝ [[օվերդրայվ]] հղումը կտանի [[Օվերդրայվ]] հոդվածին։ Դա որպես կանոն, նույնպես հեշտացնում է գործը, սակայն եթե մեծատառ-փոքրատառը տարբեվրում է առաջին տառից հետո, ներքին հղումը չի աշխատի, օրինակ՝ Հարդ Ռոք չի տանի Հարդ ռոք հոդվածին։ Այս օրինակում, դա նորմալ է, և պետք է գրել Հարդ ռոք, բայց եթե արտահայուտթյունը մի քանի ձևով է գրվում, ապա կարելի է ստեղծել վերահղում։

Եվ երկրորդը, շատ ցանկալի է հոդվածում նշել տեղեկությունների աղբյուրները ծանոթագրություններում։ Ինչպես դա անել նկարագրված է՝ այստեղ։ Որպես կանոն, եթե հոդվածը անգլերեն ՎՓ–ից է թարգմանվում, օգտագրոծվում են այնտեղ եղած աղբյուրների նշումները։ Երբ հոդվածի թեմայով հայերեն աղբյուրներ չկան, դա միակ ելքն է։ Ձեր գրած թեմաներով, անգլերեն ՎՓ–ում, նույնպես, աղբյուրների որոշակի պակաս կա, սակայն մեկ է մոտ մեկ տասնյակ, աղբյուր նշված է (տեսեք <ref></ref> թեգերի միջև եղած կոդը)։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 21:36, 24 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Պատկեների բեռնում[խմբագրել կոդը]

Ողջույն, Velvet Bride: Ձեր ստեղծած պատկերները կարող եք, և ավելի գերադասելի է բեռնել Վիքիպահեստում, քանի որ այդպիսով Վիքիմեդիայի բոլոր նախագծերը նրանցից օգտվելու հնարավորություն կունենան: Վիքիպահեստը Վիքիփեդիայի քույր նախագիծ է: Chaojoker 09:49, 11 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Լեզվային հղումներ և Վիքիպահեստ կատ կաղապարը[խմբագրել կոդը]

Ողջույն, Velvet Bride, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում երաժշտության մասին ձեր ներդրումների համար: Կատեգորիա ստեղծելիս, ինչպես հոդվածները, կարելի է տեղադրել լեզվային հղումներ այլ լեզուների հոդվածներին: Օրինակ՝ Կատեգորիա:Ջութակ հոդվածում կարելի է տեղադրել հղում en:Category:Violin կատեգորիային, իսկ en:Category:Violin կատեգորիայում՝ hy:Կատեգորիա:Ջութակ հոդվածին: Միայն մեկ զույգ երկկողմանի հղում բավական է՝ ապագայում բոտերը կավելացնեն մյուս լեզվային հղումները բոլոր Վիքիփեդիաներում: Սակայն առանց լեզվային հղումների, կատեգորիաների ստեղծելու գործը կրկնակի է դառնում, որովհետև դրանք նորից պետք է կատեգորիաներում ձեռաց ավելացնել: Նաև վատ չէր լինի երբ հնարավոր է, կատեգորիաներում նաև ավելացնել Կաղապար:վիքիպահեստ կատ կաղապարը: Օրինակի և օգտագործելու ձևի համար կարող եք ուսումնասիրել որևէ կատեգորիա, օրինակ՝ Կատեգորիա:Դաշնակահարները: Հարգանքով՝ Chaojoker 19:00, 18 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Ողջույն, Chaojoker: Շնորհակալ եմ ինֆորմացիայի համար: Մոտ ժամանակներս կաշխատեմ դրանք ավելացնել իմ ստեղծած կատեգորիաներում:Velvet Bride 00:06, 19 Ապրիլի 2011 (UTC)[reply]