Մասնակցի քննարկում:Naro91

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Naro91, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 12:03, 4 Հունվարի 2010 (UTC)


Հեռուստացույց[խմբագրել կոդը]

Հեռուստացույց Պատկերացրեք, որ մտնում եք մի մութ սենյակ, էլեկտրական լապտերիկի լույսի ճառագայթն ուղղում դիմացի պատին ևնըրա ամենավերևում, գրեթե առաստաղի տակ, այդ ճառագայթով աջից ձախ «գըծում» լույսի մի գիծ։ Ապա հանգցնում եք լապտերիկը, այն ուղղում դեպի նախկին կետը, նորից վառում և նորից աջից ձախ «գծում» լույսի մի տող՝ առաջինից քիչ ներքև։ Բազմիցս կրկնելով այդ գործողու¬թյունը դուք, ի վերջո, տող առ տող լուսա¬վորած կլինեք ամբողջ պատը։ Մոտավորապես նույնն է տեղի ունենում հեռուստացույցի մեջ։ Այստեղ պատկերն առաջանում է կինեսկոպի՝ էլեկտրոնա¬ճառագայթային խողովակի, էկրանին։ Մի¬այն թե էկրանի ներսի մակերևույթին տողեր է գծում ոչ թե լույսի ճառագայթը, այլ էլեկտրոնների փունջը՝ էլեկտրոնային ճառագայթը։ Կինեսկոպի էկրանը ներսից պատած է հատուկ նյութի՝ լյումինաֆորի, նուրբ շեր¬տով։ Երբ այդ նյութի վրա էլեկտրոնների նեղ Փունջ է ընկնում, այն սկսում է լուսար¬ձակել։ Եվ այսպես, էլեկտրոնային ճառա¬գայթը էկրանի մի տեղամասում լյումինաֆորին հարկադրում է լուսարձակել, ապա տեղափոխվում է հարևան տեղամասը։ Առաջին տեղամասը մարում է, լուսարձակել է սկսում հարևան տեղամասը։ Բայց մեր աչքը չի հասցնում այս ամենը նկատել, որովհետև ճառագայթը հեռուստացույցի էկրանը տողանցում է շատ արագ՝ վայրկյա¬նում 25 անգամ։ Հեռուստացույցը միացրեք այն ժամա¬նակ, երբ հաղորդում չկա։ Լուսավորված էկրանի վրա դուք կարող եք զանազանել առանձին տողեր, որոնք էկրանի ներսի մակերևույթին գծում է էլեկտրոնային ճառագայթը։ Այդ տողերը 625-ն են։ Իսկ ինչպե՞ս է հեռուստացույցի էկրանի վրա առաջանում պատկերը։ Այն հաղորդում են հեռուստատեսության ստուդիայից։ Հեռուստախցիկի օբյեկտիվի մեջ են ընկ¬նում նրա առջև գտնվող մարդկանցից, առարկաներից անդրադարձած լույսի ճառագայթները, որոնք փոխակերպվում են պատկերի էլեկտրական ազդանշանների։ Լույսը էլեկտրականության է փոխակերպ¬վում հաղորդող հեռուստատեսային խողո¬վակում՝ հեռուստախցիկի գլխավոր մա¬սում։ Իսկ հեռուստախցիկը միացած է ռադիոհաղորդչին, որի անտենան հեռուստատեսային աշտարակից ռադիոալիքներ է ճառագայթում բոլոր ուղղություններով։ Այսպես պատկերի ազդանշանները ռադիոալիքների օգնությամբ հեռուստատեսային կայանից տարածվում են Երկրի մթնոլորտի մեջ։ Պատկերի ազդանշանները հեռուստատեսության ստուդիայի հաղորդիչն ընդունում է հերթով, նույն արագությամբ, ինչ արագությամբ ձեր հեռուստացույցի մեջ էլեկտրոնային ճառագայթը տողանցում է էկրանը։ Նշանակում է, հեռուստախցիկի «տեսած» պատկերը յուրաքանչյուր վայրկյանում հաղորդվում է 25 անգամ, ընդ որում այդ քսանհինգ պատկերներից ամեն մեկը կազմված է ավելի քան կես միլիոն էլեկտրական ազդանշաններից։ Ընդունելով հեռուստակենտրոնից եկող ռոդիոալիքները հեռուստացույցն առանձնացնում

է պատկերի ազդանշանները և դրանք նորից տեսանելի դարձնում։ Ստուդիայում միկրոֆոնի ընկալած ձայնը նույնպես հաղորդվում է ռադիոալիքներով, բայց մեկ այլ հաղորդիչով և այլ ալիքով։

Հենց որ հեռուստացույցն ընդունում է պատկերի ազդանշանները, դրանք անմիջապես ազդում են կինեսկոպի էլեկտրոնային ճառագայթի վրա։ Պատկերի թույլ ազդանշանները թուլացնում են այդ ճառագայթը, իսկ ուժեղ ազդանշանները մեծացնում են էկրանի լյումինաֆորին հարվածող էլեկտրոնների հոսքը։ Իսկ որքան մեծ է էլեկտրոնների փունջը, այնքան ավելի պայծառ է լուսարձակում լյումինաֆորը, և հակառակը։ Հետևաբար, էկրանի վրա առաջանում են մութ ու լուսավոր հատվածներ, որոնք էլ մենք ընկալում ենք իբրև պատկեր։ Նույն սկզբունքով Են աշխատում նաև գունավոր հեռուստացույցները, բայց այստեղ պատկերի ազդանշանների հավաքածուն ավելի բարդ է։ Նրանց կինեսկոպում տողանցում է ոչ թե մեկ, այլ երեք էլեկտրոնային ճառագայթ, որոնցից յուրաքանչյուրը «լուսավորում է» էկրանի միայն իր կետերը՝ կարմիր, կապույտ կամ կանաչ։ Այդ կետերում տարբեր է նաև լյումինաֆորների քիմիական բաղադրությունը։ էլեկտրոնային ճառագայթի ազդեցությամբ մի լյումինաֆորն արձակում է կարմիր, մյուսը՝ կապույտ, Երրորդը կանաչ լույս։ Գունավոր հեռուստացույցի էկրանին միաժամանակ «նկարվում է» տարբեր գույնի երեք պատկեր, բայց մենք դրանք առանձին-առանձին չենք տեսնում։ Կարմիր, կապույտ և կանաչ ճառագայթները, միախառնվելով, առաջացնում Են մյուս գույները, և մենք տեսնում ենք գունավոր պատկերը։ Հեռուստատեսությունը գիտության ու տեխնիկայի համեմատաբար Երիտասարդ բնագավառներից է։ Երկգույն (սև-սպիտակ) հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ. առաջարկել է հայ ինժեներ, գյուտարար Լ. Ադամ\անը։ 1925 թ. Նա պատրաստել ու ցուցադրել է նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է։ Հեռուստատեսության և հեռուստացույցի մասին է պատմում հետևյալ գիրքը



Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; refs with no name must have content մանկական հանրագիտարան