Մասնակից:Voskanyan/Վալերի Բախշիի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալերի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վալերի Աղաջանյան
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ

Վալերի Բախշիի Աղաջանյան (29 օգոստոսի, 1961, Ստեփանակերտ - 9 օգոստոսի, 1996, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Աղաջանյանը ծնվել է 1961 թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 2 դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո աշխատել է շինվարչությունում որպես բանվոր։ Խորհրդային բանակում չի ծառայել։ Ֆիդայական ջոկատներից մեկի կազմում մասնակցել է պաշտպանական մարտերին։ ԿՊՇ-ի 2-րդ գումարտակի կազմում մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։ Ծանր վիրավորվել է 1993 թ. ապրիլի 26-ին «Պուշկեն յալ» տեղամասում, 2 տարուց ավելի բուժվել Երևանի հիվանդանոցներում։ Մահացել է 1996 թ. օգոստոսի 9-ին Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում մահացածներ