Մասնակից:Voskanyan/Սուրեն Այվազյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)
Սուրեն Ներսեսի Այվազյան | |
---|---|
9 մայիսի, 1942 - 26 հունիսի, 1995 | |
Ծննդավայր | Չայլու, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Արցախ |
Սուրեն Այվազյան (9 մայիսի, 1942, Չայլու, Մարտակերտի շրջան - 26 հունիսի, 1995), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Այվազյանը ծնվել է 1942 թ. մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղտեխնիկումի մեխանիզացիայի բաժնում։ 1960 թ. զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղում որպես ավտովարորդ։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1993 թ. վիրավորվել է և երկար բուժվելուց հետո մահացել է 1995 թ. հունիսի 26-ին։ Ամուսնացած էր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սուրեն Այվազյան Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Մայիսի 9 ծնունդներ
Կատեգորիա:1942 ծնունդներ
Կատեգորիա:Հունիսի 26 մահեր
Կատեգորիա:1995 մահեր