Մասնակից:Voskanyan/Կամո Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Ալբերտի Աղաբաբյան
Պատկեր:Կամո Աղաբաբյան.jpg
23 մարտի, 1964 - 31 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հաթերք, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ

Կամո Աղաբաբյան (23 մարտի, 1964, Հաթերք, Մարտակերտի շրջան - 31 դեկտեմբերի, 1993), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աղաբաբյանը ծնվել է 1964 թ. մարտի 23-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանի Հաթերքի մասնաճյուղի մեխանիզացիայի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղում։ Մասնակցել է Դրմբոնի և Հաթերքի պաշտպանությանը, Մաղավուզի տարածքում ծանր վիրավորվել է 1993 թ. դեկտեմբերի 31-ին։ Տեղափոխվել է Դրմբոնի դաշտային հոսպիտալ, սակայն յոթ ժամ ծանր վիրահատությունից հետո մահացել է։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Հաթերքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մարտի 23 ծնունդներ Կատեգորիա:1964 ծնունդներ Կատեգորիա:Դեկտեմբերի 31 մահեր Կատեգորիա:1993 մահեր