Մասնակից:Voskanyan/Արշավիր Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշավիր Ալբերտի Աղաջանյան
24 հունվարի, 1964 - 29 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ

Արշավիր Աղաջանյան (24 հունվարի, 1964, Ստեփանակերտ - 29 մարտի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Աղաջանյանը ծնվել է 1964 թ. հունվարի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ճանապարհաշինվերանորոգման վարչությունում՝ որպես ավտովարորդ։ Արցախյան գոյապայքարի տարիներին կամավորագրվել է թիվ 7 վաշտին։ Մասնակցել է պաշտպանական մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. մարտի 29-ին Քյոսալարից հակառակորդի մեծաքանակ հարձակումից մայրաքաղաքի մատույցները պաշտպանելիս։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հունվարի 24 ծնունդներ Կատեգորիա:1964 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 29 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ