Մասնակից:Voskanyan/Արմեն Աղաբաբյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աղաբաբյան (այլ կիրառումներ)
Արմեն Գրիգորի Աղաբաբյան | |
---|---|
Պատկեր:Արմեն Աղաբաբյան.jpg | |
3 դեկտեմբերի, 1962 - 2 ապրիլի, 1993 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Քարվաճառ |
Պարգևներ |
Արմեն Աղաբաբյան (3 դեկտեմբերի, 1962, Ստեփանակերտ - 2 ապրիլի, 1993, Քարվաճառ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Աղաբաբյանը ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ե.Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, որից հետո ընդունվել է Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատել որպես ներկարար։
1992-ի փետրվարին զինվորագրվել է պարետային վաշտի հետախույզների խմբում, իսկ այնուհետև՝ թիվ 3 գումարտակի յոթերորդ վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Ջանհասանի, Լաչինի, Քելբաջարի և Մարտակերտի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 2-ին ականի պայթյունից, Քելբաջարում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արմեն Աղաբաբյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Դեկտեմբերի 3 ծնունդներ
Կատեգորիա:1962 ծնունդներ
Կատեգորիա:Ապրիլի 2 մահեր
Կատեգորիա:1993 մահեր
Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ