Մասնակից:TiruhiChobanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեա դե Մուրանո (итал. Andrea da Murano պաշտոնապես հայտնի է 1463-ից մինչև 1512 թվականները) վերածննդի դարաշրջանի նկարիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա դե Մուրանոյի կենսագրության շատ քիչ տվյալներ են հայտնի և եղածն էլ արխիվներից է վերականգնվել։ Ծննդյան թիվը հայտնի չէ, ընդունված է 1440-1443 թվականները։ Նրա մասին առաջին հիշատակումը 1463 թվականին է, երբ նա ոսկեզօծող էր աշխատում Սան-Զաքարիա եկեղեցում։ Անդրեա դե Մուրանոն ըստ ենթադրությունների հնարավոր է, որ 1430-1491 թվականներին աշխատել է նկարիչ Բարտոլոմեո Վիվարինի հետ։ Հայտնի է, որ երկու նկարիչները 1468 թվականին միասին աշխատել են Սան-Մարկո բարեգործական կառույցի համար «Տեսարաններ Աբրահամի կյանքից » նկարի վրա, որը չի պահպանվել։ 1472 թվականից Սանտա-Մարիա- Ֆորմոզա վանքում գործել է նկարչի արհեստանոցը, որտեղ աշխատում էր և իր եղբայրը՝ Ջիրոլամո դի Ջովաննին, ով նույնպես զբաղվում էր ոսկու հորատմամբ։ 1480-ական թվականներին նա աշխատում էր Կասլելֆրանկո քաղաքում, որտեղ էլ ստեղծում է կոմպոզիցիաներ, որոնք Վենետիկում հայտնի էին որպես «Սուրբ զրույցներ» ։ Որոշ ժամանակ էլ նա աշխատել է Տրեվիզո քաղաքում։

Գեղարվեստական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նկարչական ոճին բնորոշ էին վենետիկյան դպրոցների վաղ վերածննդի դարաշրջանի բոլոր գծերը։Եվ ինչպես վերածննդրի դարաշրջանի շատ նկարիչների գործեր, այնպես էլ Անդրեա դե Մուրանոյի նկարներին բնորոշ էր հանդիսավորությունը, գույների պայծառությունը։ Միջնադարի խավարամտության անհաղթահարելիությունը ոսկե ֆոն դարձան ալարյան կերպարների և նրանց անշարժության։ Վարպետի ոճը տատանվում էր այն նույն սահմաննե րում, ինչ Վիվարին եղբայրների և Բելինի նկարիչների ընտանիքինը ոճը։ Այս ամենի հետ միասիննա հակված էր Անդրեա Մանտենյաի ստեղծագործությունները։