Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղջոնսոն

Ջեյմս Փրայս Ջոնսոն(անգլ.՝ James Price Johnson), (), ամերիկացի դաշնակահար և կոմպոզիտոր։ Ջոնսոնը համարվում է ձայնագրությունների իրականացման վաղ շրջանի ամենահայտնի դաշնակահարներից մեկը, միաժամանակ եղել է ջազի ձևավորման գործընթացում առանձնահատուկ անձերից մեկը։ Նա նշանակալի ազդեցություն է ունեցել Քաունտ Բեյսիի, Դյուկ Էլինգտոնի, Ֆեթս Ուոլերի վրա, վերջինս եղել է նրա աշակերտը։

Ջոնսոնը հեղինակել է բազմաթիվ հիթային երգեր, և 1930-ականների ողջ ընթացքում հիշատակվել է որպես Նյու Յորքի ջազ դաշնակահարների արքա։ Ջոնսոնի ազդեցությունը ջազի վաղ շրջանում և նրա ներդրումը թատերական երաժշտության մեջ հաճախ անտեսվում են, այդ պատճառով երաժշտագետ Դեվիդ Շիֆը բնորոշել է նրան որպես «անտեսանելի դաշնակահար»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը ծնվել է Նյու Բրանսուիքում։ Նյու Յորքին մոտիկ գտնվելը նշանակում էր, որ քաղաքի երաժշտական ողջ մթնոլորտը՝ բարերում, կաբարեներում, գտնվում էր նրա տրամադրության տակ։ Ջոնսոնի հայրը՝ Ուիլիամ Ջոնսոնը առևտրական էր և մեխանիկայի մասնագետ, մայրը՝ Ջոզեֆին Հարիսոնը, չնայած որ աշխատում էր որպես մաքրուհի, հետաքրքրված էր երաժշտությամբ, ինքնուրույն սովորում էր նվագել դաշնամուր։ Հետագայում Ջոնսոնը տանը լսած երաժշտության ազդեցությամբ կատարում էր աֆրո-ամերիկյան երգեր ու պարեր։ Ունենալով երաժշտական կատարյալ լսողություն և հիանալի հիշողություն՝ Ջոնսոնը կարողանում էր հեշտությամբ նվագել այն, ինչ լսում էր։ Ջոնսոնը մեծանում է՝ լսելով Սքոթ Ջոպլինի ռեգթայմը։ Կապը ռեգթայմի դարաշրջանի հետ երբեք չի կտրվում, նա կատարում է Ջոպլինի Maple Leaf Rag ստեղծագործությունը։ 1912 թվականից աշխատելով որպես դաշնակահար՝ Ջոնսոնը որոշում է թողնել ուսումը։ 1913-1916 թվականներին Ջոնսոնը դաշնամուրի դասեր է վերցնում Բրուտո Ջիանինիից, հաջորդ 5 տարիների ընթացքում նա շարունակում է զարգացնել ռեգթայմի ոճով նվագելու հմտությունները՝ ուսումնասիրելով այլ դաշնակահարների և կոմպոզիտորների ելույթները։

1914 թվականին ելույթներ ունենալով Նյուարկ քաղաքում երգչուհի Լիլի Ռայթի հետ, ով 3 տարի անց դառնում է նրա կինը, Ջոնսոնը հանդիպում է Ուիլի Սմիթին։ Ուիլին և Սմիթը կիսում էին նույն գաղափարներ արտիստների և նրանց կատարողական արվեստի վերաբերյալ։ Միևնույն պատկերացումներն ի վերջո նրանց դարձնում են լավագույն ընկերներ, 1918 թվականից սկսած Ուիլի Սմիթն ու Ջոնսոնը բազմաթիվ ելույթներով են հանդես գալիս՝ մինչ 1919 թվականին Նյու Յորք վերադառնալը։