Jump to content

Մասնակից:Seyran Ghumashyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոջեր Հայորնս (անգլ.՝ Roger Hiorns, ), բրիտանացի ժամանակակից նկարիչ: 2009 թվականին առաջադրվել է «Turner մրցանակի»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մեծ Բրիտանիայի Բերմինգհեմ քաղաքում 1975 թվականին: 1991-1993 թվականներին հաճախել է Արվեստի Բուրնեվիլ քոլեջ, իսկ 1993-1996 թվականներին՝ Գոլդսմիթ քոլեջ։ Ապրում է Լոնդոնում[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Հայորնսն օգտագործում է անսովոր նյութեր՝ ստեղծելով զարմանալի փոխակերպումներ հայտնաբերված օբյեկտների և քաղաքային միջավայրի հետ՝ կոյուղու կայանից ելնող կրակ, մետաղական մակերևույթ՝ լցված ոգիներով, բյուրեղներ, որոնք ծածկում են արտադրական կառույցները: Նկարչին առավել մեծ ճանաչում է բերել ինստալյացիան Հարավային Լոնդոնում, որտեղ նա վերափոխել է նախկին բնակարանը՝ մակերեսները ծածկելով պղնձի սուլֆատի փայլուն կապույտ բյուրեղներով: Քաղաքային բնակարանի պատերին, հատակին և առաստաղին զարմանալի գեղեցիկ և փայփլուն ելուններ ստանալու համար օգտագործվել է 75,000 լիտր լուծույթ: Նախագիծը կոչվել է «SEIZURE»:

Անհատական ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - «Turner Prize», Tate Britain, Լոնդոն
  • 2009 - Marc Foxx, Լոս Անջելես
  • 2008 - Corvi-Mora, Լոնդոն
  • 2008 - «Seizure», Harper Road, An Artangel/Jerwood Commission, Լոնդոն
  • 2007 - The Church of Saint Paulinus, Richmond, Հյուսիսային Յոքշիր
  • 2007 - «Glittering Ground», Camden Arts Centre, Լոնդոն
  • 2007 - Marc Foxx, Լոս Անջելես
  • 2006 - Cubitt Gallery, Լոնդոն
  • 2006 - Milton Keynes Gallery, Միլտոն Կեինս
  • 2006 - Galerie Nathalie Obadia, Փարիզ
  • 2006 - Corvi-Mora, Լոնդոն
  • 2003 - Corvi-Mora, Լոնդոն
  • 2003 - UCLA Hammer Museum,Լոս Անջելես
  • 2003 - Art Now, Tate Britain, Լոնդոն
  • 2003 - Marc Foxx, Լոս Անջելես
  • 2001 - Corvi-Mora, Լոնդոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tate Britain | Art Now: Roger Hiorns». Tate.org.uk. 31 August 2003. Վերցված է 26 October 2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]