Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Բ
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

1968 թվականի Բոինգ 707-ի վթարը Գվադալուպայում, Air France ընկերության Բոինգ 707-328C ուղևորատար ինքնաթիռի ավիացիոն վթար, որը տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 5-ին Գվադելուպա կղզու Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում, որի արդյունքում զոհվել է 63 մարդ:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

F-BLCJ համարի (գործարանային՝ 19724, սերիական՝ 667) և Chateau de Lavoute Polignac անունով Բոինգ 707-328C ինքնաթիռը թողարկել է Boeing ընկերությունը 1968 թվականին և հունվարի 31-ին իրականացրել է իր առաջին թռիչքը: Pratt & Whitney JT3D-3B մոդելի չորս տուրբոռեակտիվ շարժիչները զարգացնում էին 4x18 հազար ֆունտ քարշի ուժ: Հունվարի 24-ին օդանավը փոխանցվել էր Air France ֆրանսիական ընկերությանը և վթարի պահին ուներ ընդամենը 46 թռիչքային ժամ[1][2]:

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռն իրականացնում էր Սանտյագոյից Փարիզ AF212 չվերթը՝ Կիտոյում, Կարակասում, Պուենտ-ա-Պիտերում և Լիսաբոնում միջանկյալ կանգառներով: Օդանավի անձնակազմը գլխավորում էր հրամանատար Էնդրյու Վիարսը (անգլ.՝ André Viars): Ժամը 19:53-ին անձնակազմը կապի դուրս եկավ Պիարկոյի կարգավարական կենտրոնի հետ և զեկուցեց 330 էշելոն զբաղեցնելու և 1 ժամ 8 րոպե հաշվարկային թռիչի տևողության, ժամը 20:09-ին իջնելու կետի սկզբին հասնելու և ժամը 20:32-ին Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում վայրէջքի մասին: Ինքնաթիռում գտնվում էր անձնակազմի 11 անդամ և 52 ուղևոր[1][3]:

Ժամը 20:09-ին 212 չվերթի անձնակազմը 5 րոպեից իջնելու թույլատվություն խնդրեց: Պիարկոյի կարգավարը թույլատրեց իջեցնել մինչև 90 էշելոն՝ զեկուցելով 150 (15 հազար ֆուտ կամ 4572 մետր) էշելոնից անցումը: Ժամը 20:14-ին՝ թռիչքի ծրագրից 3 րոպե առաջ, անձնակազմը զեկուցեց վայրէջքը սկսելու մասին, իսկ 7 րոպե անց՝ ժամը 20:21-ին՝ 150 բարձրությունն անցնելու մասին: Պիարկոյի կարգավարը թույլատրեց հետագա վայրէջքը և ցուցում տվեց կապի անցնել մոտեցող Պուենտ-ա-Պիտերի կարգավորիչի հետ, ինչպես նաև զգուշացրեց Մարտինիկայից թռչող 80 էշելոնում գտնվող (DC-4) ինքնաթիռի մասին, որի Գվադելուպայում վայրէջքի հաշվարկային ժամանակը ժամը 20:44-ն է: Ժամը 20:24-ին 212 չվերթը զբաղեցրեց 90 էշելոնը[1][3]:

Մի քանի անհաջող փորձերից հետո, ժամը 20:29-ին վերջապես անձնակազմը կապվեց Պուենտ-ա-Պիտերի կարգավորիչ աշտարակի հետ: Կարգավորիչը կրկին թույլ տվեց իջնել մինչև 90 բարձրություն, ինչպես նաև փոխանցեց, որ օդանավակայանի ճնշումը 1016 գՊա է և պահանջեց զեկուցել թռիչքուղին նկատելու մասին: Փոխանցված վայրէջքի սխեման համեմատաբար նոր էր և տարբերվում էր նախորդից: Այնուհետև Բոինգը թռավ պայծառ լուսավորված քաղաքի վրայով, որն օդաչուներն ընդունեցին որպես Պուենտ-ա-Պիտեր և եզրակացրին, որ մինչև օդանավակայան հասնելը մնացել է մոտավորապես մեկ րոպե: Իրականում այդ քաղաքը Բաս Տերն էր, որը գտնվում էր Գվադելուպայի ափին[1]:

Սխալ որոշելով իրենց գտնվելու վայրը, ժամը 20:29:35-ին անձնակազմը զեկուցեց 90 թռիչքի բարձրության մասին և օդանավակայան 1-1,5 րոպեից հասնելու հաշվարկային ժամանակը: Մեկ րոպե էլ չանցած ինքնաթիռից զեկուցեցին թռիչքուղին նկատելու մասին, ինչին ստացան 11 թռիչքուղի իջնելու թույլատվություն: Իրականում գտնվելով լեռնային տեղանքի վրա, չվերթ 212-ը սկսեց իջնել և հասավ 4400 ֆութ բարձրության վրա գտնվող Սեն-Կլոդ: Ժամը 20:32-ին 3947 ֆուտ (1203 մետր, ըստ այլ տվյալների - 1263 մետր) բարձրության վրա Բոինգը մխրճվեց Սուֆրիեր հրաբուխի լանջին և պայթեց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 63 անձինք զոհվեցին[1][3]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես աղետի պատճառ անվանվեց լեռնային տեղանքում գիշերը տեսողական վայրէջքի պայմաններում վաղաժամ իջնելը: Քանի որ ինքնաթիռի ինքնագրիչների տվյալները չէին վերծանվել, ապա անձնակազմի գործողությունների հաջորդականությունը, որը բերեց աղետի, հաստատելը դարձավ անհնար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Aircraft accident Boeing 707-328C F-BLCJ Pointe-à-Pitre» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.
  2. «F-BLCJ - Boeing 707-328C - Air France» (անգլերեն). Taxiway Alpha Fleet Listings. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Il y a 44 ans, un Boeing s'écrasait en Guadeloupe» (ֆրանսերեն). FranceAntilles.fr. 2012-03-06. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]