Մասնակից:Qristine Khachatryan/Հարգարժան ջենթլմենը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Qristine Khachatryan/Հարգարժան ջենթլմենը

Հարգարժան ջենթլմենը (անգլ.՝ The Distinguished Gentleman), 1992 թվականի ամերիկյան քաղաքական կատակերգություն, որի ռեժիսորը Ջոնաթան Լինն է:


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդայից Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն անունով մի խարդախ, թեև աղքատության մեջ չէ, այնուամենայնիվ հասկանում է, որ իր ասպարեզում մեջ գումարներ չի վաստակի: Նրան հրավիրում են քաղաքի հարուստները, որոնց հետ նա կարող էր ցույց տալ իր ողջ տաղանդը: Դրա համար նա ցանկանում է ընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ և այնտեղ գումար վաստակել լոբբինգի միջողով:

Այդ նպատակին հասնելու համար նա օգտվում է այն փաստից, որ նրա կարճ անունը՝ Ջեֆ Ջոնսոնը, համընկնում է վերջերս մահացած կոնգրեսականի անվան հետ և անցկացնում է ընտրարշավ, հավատալով, որ մարդկանց մեծամասնությունը չեն հետաքրքրվի դրանով և պարզապես կքվեարկեն «այն անվան օգտին, որը գիտեն»: Նա հաղթում և տեղափոխվում է Վաշինգտոն, որտեղ «փողոցները ծածկված էին ոսկով»:

Վաշինգտոնում նրա սկզբնական աշխատանքները անցնում են հաջող, բայց հետո նա սկսում է տեսնել, որ ագահությունն ու կաշառակերությունը դժվարեցնում են լուծել այպիսի հարցեր, ինչպիսիք են ընտրական ֆոնդի բարեփոխումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկական ընկերությունների գործունեությունը քաղաքի երեխաների շրջանում առաջացնում է քաղցկեղ:

Փորձելով լուծել այդ հարցերը՝ կոնգրեսական Ջոնսոնը տեղեկանում է, որ նրան խաբել է էներգետիկայի և արդյունաբերության Կոմիտեի նախագահ Դիկ Դոջը: Ջոնսոնը որոշում է նրա դեմ պայքարել այնպես, ինչպես ինքը սովոր էր. խաբեությամբ: Ջոնսոնին հաջողվում է Դոջին ճանաչել որպես կաշառակեր: Ֆիլմի վերջում պարզ է դառնում, որ Ջոնսոնը հեռացվում է Կոնգրեսից այնպես, ինչպես ընտրվել էր, բայց նա արհամարանքով հայտարարում է. «ես պատրաստվում եմ առաջադրվել նախագահի պաշտոնում: Այնուհետև կոտրում է «չորրորդ պատը»:


Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էդի Մերֆի Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն
Ջո Դոն Բեյկեր Օլաֆ Անդերսոն
Լեյն Սմիթ Դիկ Դոջ
Շերիլ Լի Ռալֆ միսս Լորետա
Վիկտորյա Ռոուել Սելյա Կիրբի
Գրանտ Շոդ Արթուր Ռեինհարթ
Չարլզ Դատոն Էլայջա Հոքինս


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ում վճարումները կազմել են 46666502 դոլար:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Environmental Media Awards
    • «Լավագույն ֆիլմ» (1993)
    • «Լավագույն ռեժիսոր» (Ջոնաթան Լին, 1993)
  • Political Film Society


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]