Մասնակից:Movsisiann/Ավազարկղ
Թաո Լին Tao Lin | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1983 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա (Վիրջինիա) |
Մասնագիտություն | պոետ,գրող, լրագրող |
Թաո Լին (չինարեն՝ 林韜) ամերիկացի արձակագիր, պոետ, էսսեիստ, գրող և արտիստ: Հրատարակել է երեք վեպ, մեկ վիպակ , պոեզիայի երկու գիրք, կարճ պատմվածքների հավաքածու և հուշագրություններ, ինչպես նաև առցանց բովանդակության լայն տեսականի: Երրորդ վեպը` «Թայփեյը», հրատարակվել է Վինտաժ - կողմից, հունիսի 4, 2013:[1]: Նրա գեղարվեստական գիրքը՝ «Ճանապարհորդություն: Հոգեբուժաարններ, Օտարում և Փոփոխություն», հրատարակվել է Վինտաժ հրատարակչության կողմից մայիսի 1, 2018:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինը ծնվել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, մեծացել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: Ծնողները Թայվանցի էին: Նա ուներ մեկ եղբայր, ով ապրում էր Նյու Յորքում: Լինի հայրը թոշակառու ֆիզիկոս էր[2][3]: Հաճախել է Լեյք Հաուելի ավագ դպրոց: Դպրոցի նվագախմբում Լին թմբուկ էր նվագում: 2001 թվականին Ֆլորիդայից տեղափոխվել է Նյու Յորք, տեղի քոլեջում ուսանելու նպատակով, իսկ 2005-ին ավարտել է Նյու Յորքի համալսարանի լրագրության բաժինը [4]:
Քոլեջն ավարտելուց հետո Լինը գողացված մարտկոցներ էր վաճառում eBay-ում, աշխատում էր Նյու Յորքի համալսարանի Bobst գրադարանում, Նյու Յորքի հասարակական գրադարանում` վերին արևելյան հատվածում, ինչպես նաև՝ Նյու Յորքի Ալեգանի շրջանում գտնվող Անժելիկա խոհանոցում և Մանհեթենում գործող օրգանական վեգան ռեստորանում [5][6]: 2008 թվականին նա հիմնադրում է «Մումու Հաուս» կոչվող իր անկախ մամուլը [7]: Նա իր գրախոսությունների և արվեստի մասին դասախոսել է Վասարի քոլեջում,Կանզաս Սիթիի արվեստի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում , և այլ համալսարաններում ու թանգարաններում, այդ թվում՝ Ժամանակակից արվեստի թանագարանում:
2014 թվականներին Ջեզեբըլ վեբ կայքը հրաապարակում է Լինի նախկին ընկերուհու՝ գրող Էլլեն Քենեդիի կողմից հրապարկված թվիթերյան սքրինշոթեր՝ չարաշահման, բռնաբարության և գրագողության մեղադրանքով: Մեղադրանքները բխում էին 2005 թվականից, երբ Քենեդին և Լինը ժամադրվել էին: Այդ ժամանակ Քենեդին 16 տարեկան էր, իսկ Լինը՝ 22: Հետագայում Քենեդին ջնջում է իր թվիթերյան էջը և խնդրում Ջեզեբըլին, որպեսզի ջնջի հոդվածը, սակայն Ջեզեբըլը անտեսում է աղջկա խնդրանքը, իսկ Լինը ֆեյսբուքում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները [8]:
2020-ին Լինը տեղափովում է Հավայի [9]:
Մանդալաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականից սկսած Լինը սկսում է նկարել մանդալաներ,[10] որոնք տպագրվել են «Վայս» ամսագրի և իր «Ճանապարհորդություն: Հոգեբուժարաններ, օտարում և փոփոխություններ» գրքի շապիկներին:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Այս հույզը մի փոքր էլեկտրոնային գիրք էր», (Բիըր Փերըդ, 2006)
- «Դու ավելի ուրախ ես, քան ես», (Էքշըն բուքս, 2006)
- «Ճանաչողական, վարքային թերապիա», (Մելվիլ հաուս, 2008)
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Յե յե յե» (Մելվիլ հաուս, 2007)
- «Ռիչարդ Յեթս» (Մելվիլ հաուս, 2010)
- «Թայփեյ» (Վինտաժ հրատարակչություն, 2013)
- «Հեռացիր հասարակությունից» (Վինտաժ հրատարակչություն, 2021)
Վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գողություն Ամերիկական հագուստի խանութից »(Մելվիլ հաուս 2009)
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Այսօր երկինքը կապույտ և սպիտակ է `վառ կապույտ կետերով և փոքր գունատ լուսնով, և ես կկործանեմ մեր հարաբերություններն այսօր», (Բիըր փերըդ, 2006)
- «Մահճակալ» (Մելվիլ Հաուս, 2007)
Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ընտրված Թվիթեր»
- «Ճանապարհորդություն: հոգեբուժարաններ, օտարում և փոփոխություններ» (Վինտաժ հրատարակչություն, 2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Taipei. Vintage. June 4, 2013. ISBN 978-0307950178.
- ↑ Lin, Tao (2013-09-21). «When I Moved Online». The New York Times.
- ↑ «Tao Lin by David Shapiro Jr».
- ↑ Roy, Jessica. «NYU Alum and Poet Tao Lin Doesn't Care Whether or Not You Think Print Is Dead». NYU Local.
- ↑ http://spectatorarchive.library.columbia.edu/cgi-bin/columbia?a=d&d=cs20110922-02.2.3
- ↑ https://www.interviewmagazine.com/culture/tao-lin-1
- ↑ https://www.wsj.com/articles/SB10001424052702303649504577494803887867014
- ↑ Broderick, Ryan (2014-10-02). «Tao Lin Responds to Abuse Allegations on Facebook». Buzzfeed News.
- ↑ https://www.countere.com/home/tao-lin-interview-leave-society
- ↑ https://news.artnet.com/art-world/tao-lin-encourages-you-to-flip-his-work-218546
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի վիպասաններ Կատեգորիա:Ամերիկացի պատմվածքագիրներ Կատեգորիա:1983 ծնունդներ